Կաղապար:Ընտրված կենսագրություն/Շաբաթ 30

Անդրե Վիլլաշ-Բոաշը
Անդրե Վիլլաշ-Բոաշը

Լուիշ Անդրե դե Պինա Կաբրալ Վիլլաշ-Բոաշ, առավել հայտնի որպես Անդրե Վիլլաշ-Բոաշ (պորտ.՝ André Villas-Boas, Հոկտեմբերի 17, 1977, Պորտո, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլային մարզիչ և «Չելսիի» նախկին մարզիչը: Մինչև «Չելսի» գալը, նա ինն ամիս մարզել է «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբը և շուրջ մեկ տարի` «Պորտոն»: «Պորտոյում» նա դարձավ Եվրոգավաթ նվաճած ամենաերիտասարդ մարզիչը, իսկ «Չելսիի» կողմից նրա համար վճարված €15 միլիոն, մարզչի համար երբևիցե տրված ամենախոշոր գումարն է: Չնայած նա բարձրակարգ մարզիչ է, նա չունի խաղային փորձ և մինչ 31 տարեկանում «Ակադեմիկա դե Կոիմբրա» ակումբի մարզիչ դառնալը, նա չի եղել որևէ ակումբի գլխավոր մարզիչ:

16 տարեկանում Վիլլաշ-Բոաշը (ով «Պորտոի» երկրպագու էր) ապրում էր այն ժամանակվա «Պորտոի» գլխավոր մարզիչ, անգլիացի Բոբբի Ռոբսոնի հետ նույն հարկի տակ: Մի անգամ նրանց միջև տեղի ունեցած բանավեճից հետո, Ռոբսոնը վերցնում է Բոաշին դիտորդների խումբ: Ռոբսոնի շնորհիվ, ով զարմացած էր Բոաշի անգլերենի վարժ իմացությամբ, Բոաշը Շոտլանդիայում, 17 տարեկանում ստացավ ՈւԵՖԱ-ի մարզչի C մակարդակ: