Կաղապարի քննարկում:Հայոց գրեր

Latest comment: 10 տարի առաջ by Vahram Mekhitarian in topic "ԵՎ", "Եվ", "եվ" "ԵՒ", "Եւ", "եւ", "և"

"ԵՎ", "Եվ", "եվ" "ԵՒ", "Եւ", "եւ", "և" խմբագրել

"ԵՎ", "Եվ", "եվ" "ԵՒ", "Եւ", "եւ", "և", քիչ էր մնում նաև ավելացնեի "նաև"-ը։

Գուցե ի վերջո հանեք այդ տողը, թե չէ արդեն դարձել է զավեշտների առարկա։ Ես սա ասում եմ ցավով, այլ ոչ թե չարախնդալու համար։

Առանց այդ տողի էլ աղյուսակը բոլոր կողմերին կբավարարի։ Մեկ է աղյուսակում արդեն "ՈՒ", "Ու" "ու" չկա, այնպես որ ամեն ինչ կընկնի իր տեղը։

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:02, 13 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել

Հ․Գ․ Համենայն դեպս "Ւ", "ւ" տառերի դիմաց գրում եմ Վյուն, որպեսզի չասեն "ու-ի պոչիկ մեծատառ", "ու-ի պոչիկ փոքրատառ"։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 15:39, 13 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Սա, իհարկե, ավելի տանելի տարբերակ է, սակայն հարցի վերջնական լուծում չէ, քանի որ այդ տողի առկայության դեպքում հարց է առաջանում, թե նրա առկայության դեպքում ինչու չկան "ՈՒ" "ու" տառերը։ Իսկ և-ը որպես տառ այբբենարաններում արդեն վաղուց (1998 թ․) չկա։ Արդի ուղղագրությամբ այն օգտագործվում է փոքրատառերի դեպքում հայերեն բառերը ճիշտ գրելու համար, որպեսզի գոնե հիմնականում փոքրատառերով գրված հայերեն տեքստում արմատական ձևերը պահպանվեն և ավանդականից գոնե տեսքով շատ չտարբերվեն։ Օրինակ՝ տարեվերջ, տերևաթափ։ Եթե հանոզված չեք այդ տողը հանելու մեջ, գուցե ընդլայնեք քննարկումը և ներգրավեք լեզվաբանների։ Ուղղում եմ նաև աղյուսակում նշված "ուղղագրությունը ըստ լեզուների", քանի որ այդպիսի բան ընդհանրապես գոյություն չունի։ Նմանապես, "դասականը" փոխում եմ "ավանդականի" և որոշ բաներ շտկում եմ վերնագրերում։ Եզրերը ճիշտ են, եթե դրանք սկզբում ձեզ անսովոր թվան։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:08, 14 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Հ․Գ․ Տվյալ դեպքում "Եվ,և" վանդակում իմաստ ունի թողնել միայն "և"-ը՝ գոնե տեսանելի խառնաշփոթը կվերանա։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11:26, 14 Օգոստոսի 2013 (UTC)Պատասխանել
Return to "Հայոց գրեր" page.