Կաձուրո Վատանաբե
Կազուրո Վատանաբե (ճապ.՝ 渡辺 和郎, մայիսի 1, 1955, Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա), ճապոնացի սիրող-աստղագետ և աստերոիդներ հայտնաբերող, ծնվել է Հոկայդո կղզում։ «Ճապոնական աստղագիտական միության» և «Արևելյան աստղագիտական ասոցիացիայի» անդամ է։
Կաձուրո Վատանաբե 渡辺 和郎 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1955 (69 տարեկան) Կուշիրո, Հոկայդո, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սիրողական աստղագետ |
Հաստատություն(ներ) | Կիտամի աստղադիտարան |
Անդամակցություն | Astronomical Society of Japan? և Արևելյան աստղագիտական ասոցիացիա |
Ալմա մատեր | Hokkaido Kushiro Technical High School? |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Վատանաբեն ամենահաջողակ աստերոիդներ հայտնաբերողներից է։ Իր դիտարկումների ընթացքում, ճապոնացի այլ աստղագետների հետ միասին, նա հայտնաբերել է ընդհանուր առմամբ 669 աստերոիդ[1]։
Նաև հեղինակ կամ համահեղինակ է այնպիսի ճապոնական գրքերի, ինչպիսիք են «Աստերոիդներ որսողը» (ճապ.՝ 小惑星ハンター), «Երկնային մարմինները լուսանկարելու ուղեցույց» (ճապ.՝ 天体写真マニュアル), «Մեր երազանքի աստղային երկինքը» ({{lang-ja|僕らの夢の星空) և այլն։ Ինչպես նաև Վատանաբեն հաճախ հրատարակում է հոդվածներ ճապոնական «Ամսական աստղագիտական ուղեկից» (ճապ.՝ 月刊天文ガイド) ամսագրում։
Նրա անունով է (4155) Վատանաբե աստերոիդը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Փոքր Մոլորակների Հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.