Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ

Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ (արաբ․՝ معرض القاهرة الدولي للكتاب‎‎), գրքի խոշոր տոնավաճառ, որն ամեն տարի անցկացվում է Կահիրեում, Ալ-Ազհարի համալսարանի մոտակայքում։ Տոնավաճառի կազմակերպիչն է Եգիպտական գրքային գլխավոր կազմակերպությունը։ Տոնավաճառն ստեղծվել է 1969 թվականին, իսկ նրա առաջին անցկացման օրը համընկնում է Կահիրեի ստեղծման 1000–ամյակի հետ[1]։

Կահիրեի գրքի միջազգային տոնավաճառ
Երկիր Եգիպտոս
ՀրապարակEgypt International Exhibitions Center?
Գտնվելու վայրԿահիրե
Ցուցահանդեսի տեսակգրքի տոնավաճառ
Բացվել է1969
Կայքcairobookfair.gebo.gov.eg

Տոնավաճառը, որը պետք է կազմակերպվեր 2011 թվականի հունվարին, չեղյալ է հայտարարվել Եգիպտոսում հեղափոխոխական իրադարձությունների պատճառով։ 2012 թվականի հունվարից տոնավաճառը կրկին կայացել է[2]։

Մասշտաբ խմբագրել

Կահիրեի տոնավաճառը արաբական աշխարհի ամենահին և ամենախոշոր տոնավաճառներից է[3][4][5]։ Ամեն տարի տոնավաճառ է այցելում մոտավորապես երկու միլիոն մարդ և հազարավոր գրքավաճառներ։ Տարբեր ընկերություններ և պետական հաստատություններ, գրքերի և վիդեո-արտադրության վաճառքով զբաղվող շատ կազմակերպություններ հաճախ են այցելում տոնավաճառ[6][6]։ Գրեթ երեք շաբաթվա ընթացքում կազմակերպվում են զեկույցներ, դասախոսություններ, հանրային ընթերցումներ և այլ զանգվածային միջոցառումներ։ Նյութերը ցուցադրվում են անգլերեն, արաբերեն և այլ ուրիշ լեզուներով։ Տոնավաճառը միտումնավոր շեշտը դնում է հասարակ եգիպտացիների վրա` բաց երկնքի տակ միջոցառումներ և նույնիսկ զվարճանքի համար հրավառություններ կազմակերպելով[7]։

Տոնավաճառը հայտնի է նաև այն պատճառով, որ Կահիրեի հրատարակչությունները գրականության 3/5-ը հրատարակում են արաբերենով[5]։ 2006 թվականի տվյալներով, այն համարվում է իր մեծությամբ երկրորդը Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառից հետո[1]։

Քննադատություն խմբագրել

Վերջին տարիներին տոնավաճառը բազմիցս քննադատության է արժանացել մուսուլման զինվորական գրողների գրականության վաճառքն արգելելու համար. այս աշխատանքները քննադատում են գործող կառավարությունը։ Տոնավաճառն արգելում է նաև վիճելի թեմաներով գրքերի վաճառքը[8][9][10]։

2000 թվականին իսլամիստների ցուցերն ընդդեմ ըստ իրենց՝ վիրավորական գրքերի, վերածվել են բռնության գործողությունների։ Մուսուլմանական ուսանողական խմբերի ավելի քան 2000 ներկայացուցիչներ բողոքի ցույցի են դուրս եկել Ալ–Ազխար համալսարանի դիմաց, ինչը հանգեցրել է Եգիպտոսի կառավարության դեմ զանգվածային բողոքի և ավարտվել է 75 հոգու ձերբակալությամբ։ Ուսանողները դեմ են արտահայտվել սիրիացի գրող Հայդար Հայդարի «Տոնախմբություն ջրիմուռների համար» գրքին։ Ի վերջո, դա հանգեցրել է կառավարական տպարանի երկու աշխատակիցների ձերբակալության` «աստվածանարգության» և «հասարակության համար վիրավորական» աշխատանքներ հրատարակելու մեղադրանքով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kamel, Seif. (24 января 2006 года). «Egypt Feature Story. The 38th International Book Fair» (անգլերեն). Tour Egypt. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  2. Ihab Shaaraway. «Egypt’s Book Fair back with a vengeance» Արխիվացված 2012-01-31 Wayback Machine, The Egyptian Gazette, January 30, 2012
  3. Censorship trims fare at Cairo International Book Fair Արխիվացված 2007-01-05 Wayback Machine. Agence France Presse. January 29, 2008
  4. Crowds flocking to Sana’a International Book Fair Արխիվացված 2012-02-13 Wayback Machine. Huda al-Kibsi, Yemen Observer. Oct 30, 2007
  5. 5,0 5,1 They let the dogs yap'. Maya Jaggi. The Guardian, Saturday 9 February 2008
  6. 6,0 6,1 «Speakers at the 41st Cairo International Book Fair» (անգլերեն). The British Council. 2009 год. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  7. Bar'el, Zvi. (февраль 2008 года). «High interest, no readers» (անգլերեն). Га-Арец. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  8. Eman, Amr. (6 мая 2007 года). «God and woman in Egypt» (անգլերեն). SFGate. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  9. «Off the shelf -- and then where?». № 519 (անգլերեն). Al-Ahram Weekly. февраль 2001 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  10. Saleh, Heba. (25 января 2001 года). «Book fair opens amid controversy» (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.
  11. «Cairo book protesters released» (անգլերեն). BBC. 12 мая 2000 года. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել