Կածարաթ ամրոց

(Վերահղված է Կածարեթից)

Կածարաթ, դղյակ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Տավուշ գյուղի հարավային կողմում գտնվող սարի վրա[2]։

Կածարաթ
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունՏավուշ գյուղի հարավային կողմ
Վարչական միավորՏավուշ[1]
ԵրկիրՀայաստան
Օգտագործվան մեջ1190-1284
Ավերվել է14-րդ դար
Ընթացիկ վիճակավերված

Աշխարհագրություն

խմբագրել

Ինչպես գրում էր Մակար եպ. Բարխուդարյանը 1895 թվականին հրատարակված իր «Արցախ» գրքում, «սարի բերդաբարձ մասը միապաղաղ և ապառաժ քար է, որը հարավային և արևմտյան կողմերը վիմահերձ են. իսկ արևելյան և հարավային կողմերը խիստ զառիվայր լանջեր։ Միապաղաղ քարաժայռի գագաթի շուրջը պարսպված է քարուկիր պատով և ձևացրած փոքրիկ դղյակ»[2]։

Պատմություն

խմբագրել

1190-1284 թվականներին գոյություն է ունեցել Վահրամյանների Գագի իշխանությունը, որի կազմի մեջ էր մտնում նաև Կածարաթ դղյակը։

Ճարտարապետություն

խմբագրել

Դղյակի երկարությունը կազմում է 50 մետր, լայնությունը՝ 20[2]։

Արևելյան մասում պատի ներսում կա վիմափոր մի ջրավազան, որի ջուրը բերված է Ճգնավորի աղբյուրից խեցեղեն խողովակներով մինչև դղյակի ստորոտը, որտեղից էլ այն կապված է ջրավազանի հետ։ Համաձայն Բարխուդարյանի. «երբեմն ելնում են խողովակներիցն գերեզման փորելու ժամանակ, քանզի մօտ է սուրբ Գէորգ մատուռն և հանգստարանն»[2]։

Դղյակի տակ գտնվում է վիմափոր քարայր, որը մուտք ունիմիայն հյուսիսարևելյան կողմից։ Այցելուները մտնելով նախ տեսնում են մի փոքր քարայր, որից մի այլ մուտք տանում է վիմափոր քարայրին։ Դեռ 19-րդ դարի վերջին Մակար եպ. Բարխուդարյանը վկայում էր. «այժմ հող լցուած է թե առաջին և թե երկրորդ մուտքն, վասն որոյ դժուարութեամբ է մուտ գործուում ներս»[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակար եպ. Բարխուդարյան, Արցախ, Բաքու, ««Արօր»», 1895 — 358, էջեր 358 — 408 էջ։