Կախարդական գանձը (մուլտֆիլմ)

Կախարդական գանձը (ռուս.՝ Волшебный клад), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծվել է 1950 թվականին, ռեժիսոր-մուլտիպտիկատոր Դմիտրի Բաբիչենկոյի կողմից, Պավել Մալյարևսկու բուրյաթ-մոնղոլական հեքիաթի մոտիվներով։

Կախարդական գանձը
ռուս.՝ Волшебный клад
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԴմիտրի Բաբիչենկո
ՍցենարիստԴմիտրի Բաբիչենկո և Pavel Malyarevsky?
ՀնչյունավորումՎլադիմիր Գրիբկով, Վլադիմիր Բալաշով, Էրաստ Գարին և Ալեքսանդրա Պանովա
Բեմադրող նկարիչԳրիգորի Կոզլով
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1950

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Պավել Մալյարևսկու բուրյաթ-մոնղոլական հեքիատի մոլտիվներով։

Հին ժամանակներում հարուստ Գալսանի ոչխարների հոտը հսկում էր հովիվ Բաիրը։ Մի անգամ նա տեսնում է, թե ինչպես անգղը հարձակվում կախարդական թռչնի վրա և փրկում է վերջինիս` խփելով գիշատիչին նետով։ Նրա ծառայությունն ավարտվում է, և նա ցանկանում է հեռանալ` ստանալով իր 16 մետաղադրամը, սակայն Գալսանը, պարզվում է, որ ոչ միայն ժլատ հարուստ է, այլ նաև` խաբեբա և հովվից գումար է պահանջում կաղ շան, կոտրված մտրակի և այլնի համար այնքան, որ հովիվը չի դիմանում և չարագործին խփում է սնդուկով։ Ծառաները նրան կապում են և նետում քարանձավի մեջ։ Եվ այդ ժամանակ էլ նրա մոտ է թռչում կախարդական թռչունը և պատմում կախարդական գանձարանի մասին, որը կարող է երջանկություն բերել բոլոր աղքատներին։

Հաղթելով գանձը պահպանող մեծ օձին` Բաիրը հայտնաբերում է, որ գանձն ուղղակի փոքր սնոդւկ էր, որի մեջ նա գցում է իր հին գլխարկը, իսկ սնդուկը վերադարփնում է նրան երկու նորը։ Ծիծաղելով, Բաիրը հասկանում է, որ սնդուկը կրկնապատւմ է այն ամենը, ինչ նրա մեջ դնեն, և դրա մեջ է դնում իր խալաթը` ստանալով սնդուկից երկու նորը։ Թռչունը զգուշացրել էր Բաիրին, որ եթե սնդուկը ընկնի հարուստների ձեռքը, այն դժբախտություն կբերի բոլոր աղքատներին։

Վերադառնալով` Բաիրը հանդիպում է ծեր պապիկի, որը գնում էր Գալսանի մոտ` նրան տալու իր վերջին այծը` ավելի շուտ վերցրած երկու մետաղադրամի դիմաց։ Բաիրն օգնում է պապիկին և սնդուկի միջոցով մեկ այծը երկուսն է դարձնում, ինչից հետո ծերուկին է տալիս գլխարկը և խալաթը և խնդրում է նրան բոլոր աղքատներին ասել, որ գան իր յուրդը։ Իր յուրդում Բաիրը սնդուկի օգնությամբ աղքատների հին իրերը նորն է դարձնում և կրկնապատկում ձիերի թիվը։ Նոր զգեստով, նոր զենքով և երիտասարդ ձիերով աղքատներն սկսում են զվարճանալ և շնորհակալություն հայտնել Բաիրին։

Այդ ժամանակ Գալսանի կինը բողոքում է ամուսնուն, որ աղքատները նախկինում լաց էին լինում կարիքից և սովից, իսկ հիմա պարում և ուրախանում են, և դրանում մեղավոր է Բաիրը։ Բղավելով կնոջ վրա` Գալսանը որոշում է ինքնուրույն հասկանալ աղքատների ուրախության պատճառը։ Ծերունու կերպար ընդունելով` նա գնում է տափաստան, որտեղ որս էր անում Բաիրը, և սկսում է բղավել։ Չճանաչելով հարուստին` Բաիրը հարցնում է «ծերունուն», թե ինչ է պատահել։ «Ծերուկն» ասում է, որ չի կարողացել վերադարձնել Գալսանին հինգ մետաղադրամ պարտքը, ինչի պատճառով նրան իբր թե դաժանոերն ծեծել են և գցել գայլերի մոտ` որպես կեր։ Բաիրը «ծերուկին» տանում է իր յուրդը։ Տեսնելով սնդուկը` Գալսանը հանում է իր դիմակավորումը և ազդանշան է տալիս տիրոջ հետևից գաղտնի գնացող իր պահակախմբին, որ հարձակվեն Բաիրի վրա։

Որպեսզի «օրենքով» ստանա սնդուկը, Գալսանը կաշառում է դատավորին։ Մի պարկ մետաղադրամն ընդունելով որպես «ապացույց»` դատավորը հրամայում է իր ծառաներին բերել Ուխտիր-Արբայի կախարդական փուչիկները։ Դատի ժամանակ դատավորը խնդրում է փուչիկներին դառնալ գոմեշի չափ այն դեպքում, եթե Բաիրը սուտ խոսի։ Փուչիկները մեծանում են (դատավորի ծառաները թաքնվել էին սեղանի տակ և ազդանշանի ժամանակ փչում էին փուչիկները), և դատավորը հայտարարում է, որ սնդուկը պետք է լինի Գալսանինը, իսկ Բաիրին «ստելու» համար կապում են և գցում տափաստան։

Հաջորդ երեք օրերի և գիշերի ընթացքում Գալսանը սնդուկի միջոցով կրկնապատկում էր իր հարստությունը։ Հարուստի կինը, մտնելով յուրդի մեջ, հասկանում է, թե ամուսինը իրեն ինչու չէր ներս թողնում։ Բարկանալով, Գալսանն անզգուշորեն նետում է կնոջը սնդուկի մեջ, որտեղից երկու կին է դուրս գալիս։ Վախենալով` հարուստն ինքն է ընկնում սնդուկի մեջ, և հայտնվում է երկու Գալսան։ Գաղտնագողի յուրդ է գալիս նաև դատավորը, ցանկանալով իմանալ, թե ինչի համար է Գալսանին պետք սնդուկը (հետո նա ինքն էլ է հայտնվում սնդուկի մեջ)։

Տափաստանում, գայլերի շրջապատում, Բաիրը կարողանում է ազատվել կապանքներից և ֆլեյտայի նվագով կարողանում է կանչել կախարդական թռչունին։ Քշելով գայլերին` թռչունը պատմում է, որ մինչև արևի մայր մտնելը պետք է սնդուկի մոտ ասել «Աշար-Կարի» կախարդական բառերը, և սնդուկը կանհետանա։ Ձիու վրա նստած Բաիրը կանչում է բոլոր աղքատներին, և շուտով նրանք գալիս են Գալսանի յուրդի մոտ։ Մտնելով յուրդ` աղքատները տեսնում են հարուստի, նրա կնոջ և դատավորի նմանակներին։ Բաիրը երեք անգամ արտասանում է` «Աշար-Կարի»։ Առաջին անգամից հետո նմանակները ձուլվում են, երկրորդ անգամ մտնում են սնդուկի մեջ, իսկ երրորդ բացականչությունից հետո սնդուկն ընդնում է խորը անդունդի մեջ։

Վերջում Բաիրն ուրախությամբ արտաբերում է. «Այլևս չկան չար Գալսաններ, չկան դաժան դատավորներ»։

Հեղինակներ խմբագրել

Հեղինակ-ռեժիսոր Դմիտրի Բաբիչենկո
Բեմադրող նկարիչ Գրիգորի Կոզլով
Կոմպոզիտոր Կարեն Խաչատրյան
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Դմիտրի Բելով, Ռոման Դավիդով, Ալեքսանդր Բեյլակով, Ռենատա Միրենկովա, Լիդիա Ռեզցովա, Ռոման Կաչանով, Ֆեոդոր Խիտրուկ, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Իոսիֆ Ստարյուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Ֆոնի նկարիչներ Վերա Վալերիանովա, Ելենա Տաննենբերգ, Վ. Զավիլոպուլո, Իրինա Տրոյանովա, Կոնստանտին Մալիշև
Դերերում Վլադիմիր Գրիբկով` առևտրական Գալսան,
Վլադիմիր Բալաշով` հովիվ Բաիր,
Էռաստ Գարին` դատավոր,
Ալեքսանդրա Պանովա` Գալսանի կինը,
Նատալյա Գիցերոտ` կախարդական թռչուն
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնական Ե. Շիլովա
Մոնտաժող Լիդյա Կյակշտ
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերահնչյունավորում խմբագրել

  • 2001 թվականի հնչյունավորում. Ալեքսանդր Կոտով, Ժաննա Բալաշովա, Վիտալի ՕվանեսովՎլադիմիր Կոնկին, Իրինա Մալիկովա, Յուլիեն Բալմուսով
  • 2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և վերահնչյունավորվել է «Ստուդիա ԱՍ» և «Մանկական սեանս 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում լիովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, լուսագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի և հնչյունավորման դերասանների մասին տեղեկությունները։ Վերահնչյունավորումը ծայրահեղ բացասական արձագանք է ստացել ինչպես հեռուստադիտողների մեծամասնության[1][2], այնպես էլ` մասնագիտական համայնքի կողմից[3][4]։ Վերականգնման որակը ևս երբեմն քննադատության է արժանացել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Мы против переозвучки советских мультиков!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  4. НЕТ — фальсификации анимационного наследия!

Արտաքին հղումներ խմբագրել