Կախարդական ամառ (ճապ.՝ 河童のクゥと夏休み, Կապպա նո Կվու տո նացույասումի, բառացի` «Ամառային արձակուրդները կապպա Կուի հետ»), ռեժիսոր Կեյիչի Հանայի 2007 թվականի լիամետրաժ անիմեն։ Նկարը պատմում է Կու անունով կապպայի (ճապոնական ջրի հոգի) մասին, որը 300 տարի քնից հետո արթնանում է ժամանակակից աշխարհում և Կոիչիի` Տոկիոյում ապրող սովորական ընտնիքի տղայի հետ սկսում իր ցեղակիցներին փնտրել։ Որպես տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ անիմեն արժանցել է Մայնիչիի մրցանակի[3]։

Կախարդական ամառ
ճապ.՝ 河童のクゥと夏休み
Ժանրկատակերգական անիմե և մանգա և դրամա ժանրի անիմե կամ մանգա
Երկիր Ճապոնիա
Թվականհուլիսի 28, 2007[1]
Լեզուճապոներեն
ՌեժիսորՀարա Կեյիտի[2]
ՊրոդյուսերYoshihiro Iwasaki? և Yutaka Sugiyama?
Սցենարիստ(ներ)Հարա Կեյիտի
ԵրաժշտությունKei Wakakusa?
Տևողություն134 րոպե
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Սյուժե խմբագրել

Էդոյի դարաշրջանում սամուրայը սպանում է կապպայի հորը։ Փոքրիկ կապպան ընկնում է փոսի մեջ, որն առաջացել էր դրանից հետո եղած երկրաշարժից։ 300 տարի հետո, XXI դարում, սովորական աշակերտ Կոիչի Ուեհարան ճանապարհի մոտ տարօրինակ քար է գտնում և որոշում է այն լվանալ։ Ջրի մեջ հայտվելով` կապպան վերակենդանանում է և բնակություն հաստատում Կոիչիի մոտ։ Նրան անվանում են Կու։ Կապպան իր նոր ընկերոջ հետ ուղևորվում են Կուի հարազատներին որոնելու` Ճապոնիայի հյուսիսում գտնվող Տոնո քաղաքում, որը հայտնի է ջրի հոգիների մասին լեգենդներով։

Սեյու խմբագրել

  • Կու, կապպա` Կաձատո Տոմիձավա
  • Կոիչի Ուեհարա` Տակահիրո Յոկոկավա
  • Հիտոմի Ուեհարա, Կոիչիի կրտսեր քույրը` Տամակի Մացումոտո
  • Յուկակի Ուեհարա, Կոիչիի մայրը` Նաոմի Նիշիդա
  • Յասուո Ուեհարա, Կոիչիի հայրը` Նաոկի Տանակա
  • Օսսան, շուն` Յոշիտո Յասուհարա
  • Կոիչիի դասընկերուհին` Կաձուկի Մացուոկա
  • Կուի հայրը` Կենիչի Նագիրա

Մրցանակներ խմբագրել

Տարի Արդյունք Մրցանակ Կատեգորիա։ ստացող
2007 Առաջադրված Asia Pacific Screen Award «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
2008 Առաջադրված Award of the Japanese Academy «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
2008 Հաղթանակ Mainichi Film Award «Լավագույն անիմացիոն ֆիլմ»
2008 Հաղթանակ Japan Media Arts Festival Գրան պրի անիմացիայի համար
2008 Հաղթանակ Tokyo Anime Award «Լավագույն ֆիլմ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt1179773/
  3. Berra, John. Directoyr of World Cinema: Japan 2. — Intellect Books, 2012. — P. 139. — 375 p. — ISBN 978-1-84-150551-0

Արտաքին հղումներ խմբագրել