Կալուս (լատ.՝ callus - հաստ մաշկ, կոշտուկ), հյուսվածք, որն առաջանում է բույսերի վնասված մակերևույթի (ճեղքեր, կտրվածքներ, պատվաստման ժամանակ պատվաստակալի և պատվաստացուի միակցման տեղեր) վրա և նպաստում ապաքինմանը։ Կալուսը կազմված է բարակ պատեր ունեցող, չտարբերակված պարենքիմային բջիջներից, որոնցում հետագայում առանձնանում են հաղորդիչ տարրեր և կամբիում, առաջանում աճման կետեր։ Վերջիններից զարգանում են հավելյալ արմատներ։

Callus1.jpg

Արտաքին հղումներԽմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 186