Աճատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Քարբեկածաղկավորներ (Saxifragales)
Ընտանիք Թանձրատերևազգիներ (Crassulaceae)
Ենթաընտանիք Kalanchoideae
Ցեղ Կալանխոե (Kalanchoe)
Վերնատեսակ Աճատերև (Bryophyllum)
Միջազգային անվանում
Bryophyllum

Աճատերև (Բրիոֆիլլում) (լատին․՝ Bryophyllum), պատկանում է թանձրատերևազգիների (Crassulaceae) ընտանիքին։ Հայրենիքը Մադագասկար կղզին է։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Այս արևադարձային բույսը չափազանց արագ է բազմանում, վեգետատիվ ճանապարհով՝ ճուտիկներով, որոնք աճում են տերևների շրջեզրերին։ Դրանք վերին աստիճանի կենսունակ են։ Տերևները վրայից ընկնելով խոնավ հողի վրա, անմիջապես սկսում են աշխատել, փոքրիկ արմատիկներ բաց թողնել հողի մեջ, իսկ հողի չոր լինելու դեպքում երկար ժամանակ պահպանում են իրենց կենսունակությունը։ Ընկած բուսակների տեղի, տերևների եզրին սկսում են աճել նորերը։

Օգտագործում խմբագրել

Բրոֆիլլում դայգրամոնտիանում (B. digremontianum Haw.) բայսը և մի շարք այլ տեսակներ, ինչպես նշվածը, բուժական հատկություններ ունեն։ Բնակարաններում և ջերմատներում այն օգտագործվում է որպես դեկորատիվ բույս։

Մշակում խմբագրել

Մշակության տեսակետից առանձնահատուկ խնամք չի պահանջում։ Տնկումը կատարվում է թաղարների մեջ, տալով հետևյալ հողախառնուրդը՝ բանջարանոցային հող 3 մաս, տորֆահող 1 մաս և ավազ 0,5 մաս։ Ձմռանը բույսը պետք է պահել լուսամուտին մոտ, բայց ոչ լուսամուտի գոգին, 12-15° ջերմության մեջ։ Ջուրը ամառ ժամանակ տրվում է առատ ձմռանը, ընդհակառակը, պետք է պակասեցնել։

Տեսակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
  Ընթերցե՛ք «աճատերև» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։