Կալակեյտո (ֆիններեն՝ kalakeitto), ֆիննական ազգային ուտեստ, ֆիննական ավանդական ապուր։ Կարող է հանդիպել կաթնային ուխա (ռուսական ազգային ապուր)։ Սովորական կալակեյտոն պատրաստվում է սպիտակ, ոսկորները հանած ձկով, ինչպիսին է կամբալան, սիգը, տրեսկան։ Սակայն կա կալակեյտոի տոնական ձևը որը կոչվում է լոխիկեյտո։ Այն իր մեջ պարունակում է սաղմոն և այն ժամանակ կաթի փոխարեն օգտագործվում է սերուցք։ Ապուրի պատրաստումը բավականին հեշտ է։ Արգանակում, խաշած կաշվով, գլխով, լողակներով ձկանը ավելացնում են կարտոֆիլ, ձկան ֆիլե և պատրաստելու ընթացքում ավելացվում է կաթ և սերուցք[1]։ Կալակեյտոն ավանդաբար պատրաստվում է թուջե կաթսայում և ջեռոցում։ Օգտագործել միայն պատրաստելուց 1 օր անց։

Կալակեյտո
(ֆիններեն՝ kalakeitto)
Ֆինլանդիա
Ծագում
Տեսակապուր
Ենթատեսակձկնային ուտեստ և ձկնապուր
Առաջացման երկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Բաղադրամասեր
Հիմնական

ձուկ
փափկամիս
կարտոֆիլ
կաթ

սերուցք

Ծանոթագրություններ խմբագրել