Կաթնուկ կողմնացույցային

բույսերի տեսակ
Կաթնուկ կողմնացույցային
Կաթնուկ կողմնացույցային
Կաթնուկ կողմնացույցային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ցեղ Հազար (Lactuca)
Տեսակ Կաթնուկ կողմնացույցային (L. serriola)
Միջազգային անվանում
Lactuca serriola

Կաթնուկ կողմնացույցային (լատին․՝ Lactuca serriola), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

40-150 սմ բարձրությամբ ուղղաձիգ, ամուր, վերին մասում ճյուղավոր ցողունով թունավոր երկամյա խոտաբույս (մոլախոտ) է։ Ատամնաեզր, արմատամերձ տերևները փետրաձև կտրտված են։ Հիմքային մասում նետաձև, հերթադիր դասավորված, նստադիր տերևները ցողունագիրկ են։ Լայն, ճյուղավոր, հուրանաձև ծաղկաբույլեր կազմող գլանաձև զամբյուղներում հավաքված են դեղին, լեզվակավոր ծաղիկները։ Բազմանիստ, դարչնագույն, երկար կտուցով պտուղը նեղ, երկարավուն սերմնիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է ստորի և միջին լեռնային գոտիների թփուտներում, մարգագետիններում, ճանապարհների եզրերին, բարջարանոցներում, աղբավայրերում։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը և ծաղիկները։ Որպես վերքամոքիչ միջոց կիրառում են չորացրած և մանրացրած տերևները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.