Հազար (բույս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաթնուկ
Կաթնուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Lactuca | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Կաթնուկ, (լատ.՝ Lactuca)) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ Asteraceae)[1] ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիրԽմբագրել
Ցողունի բարձրությունը՝ 10-120 սմ։ Տերևները նշտարանման են, ամբողջական կամ փետրաձև բաժան, ծաղկաբույլը՝ հուրանանման կամ ողկույզանման զամբյուղ, ծաղիկը՝ դեղին, երբեմն՝ երկնագույն կամ վարդագույն, պտուղը՝ թռչող սերմիկ։ Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին կամ կապույտ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը Էլիպսաձևփց մինչև երկարավուն, փուփուլիկով սերմիկ է։
ՏարածումԽմբագրել
Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի և այլ մարզերի լեռն, շրջաններում։ Աճում է կավահողերում, աղուտներում, անտառների բացատներում, թփուտներում, մարգագետիններում, ճամփեզրերին Աճում է Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում և այլուր։ Մշակվում է ամենուրեք։
ՆշանակությունԽմբագրել
Դեղաբույս է։ Պարունակում է խեժ, վիտամիններ C, B, PP, կարոտին, երկաթի և ֆոսֆորի աղեր։ Օգտագործվում է սննդի մեջ։ Մշակության մեջ, որպես բանջարաբույս, տարածված է կաթնուկ մշակովին (Լ. sativa)։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, օրգանական թթուներ, վիտամիններ C, B, PP, սեսկվիտերպենոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են սրտի, ստամոքսի, աչքի և այլ հիվանդությունների, կոտրվածքների և թունավորումների ժամանակ։ Թախտաջյանի կաթնուկ հանդիպում է Վայոց ձորի մարզում և Երևանի շրջակայքում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
ՏեսակներԽմբագրել
Հանդիպում է 150[2] տեսակ, Հայաստանում՝ 4-5։
- Կաթնուկ թաթարական (Լ. tatarica),
- կաթնուկ Թախտաջյանի (Լ. takhtadzhianii),
- կաթնուկ վրացական (Լ. georgica),
- կաթնուկ Վիլհելմսի (Լ. wilhelmsiana) և այլն։
- Lactuca chaixii
- Lactuca perennis
- Lactuca sativa (L.)
- Lactuca scariola (L.),
- Lactuca serriola,
- Lactuca stricta
- Lactuca tatarica
- Lactuca virosa (L. — )
Գեղարվեստական գրականության մեջԽմբագրել
- Կաթնուկ։ Աննա Սաքսե, «Հեքիաթներ ծաղիկների մասին», Ե., Դարակ, 2020, էջ 12-15։
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Род 1654. Латук. Салат. — Lactuca // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Е. Г. Бобров и Н. Н. Цвелев. — М.—Л.: Изд-во АН СССР, 1964. — Т. XXIX. — С. 274—317. — 796 с. — 2200 экз.
- Фисюнов А. В. Стр. 34. Латук (молокан) татарский // Справочник по борьбе с сорняками. Издание второе. 1984 г..
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 161)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |