Կաթնավաճառուհին (նկար, Վերմեեր)

«Կաթնավաճառուհին» (նաև «Աղջիկը/կինը/սպասուհին կաթի սափորով», «Խոհարարուհին»), նիդերլանդացի նկարիչ Յան Վերմեերի նկարներից է։

Կաթնավաճառուհին
Het melkmeisje
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1658-1660
բարձրություն45.5
լայնություն41
ստեղծման վայրԴելֆտ
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ուղղությունբարոկկո[2] և հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[3]
նյութկտավ[4][5] և յուղաներկ[4][5]
գտնվում էGallery of Honour?[5]
հավաքածուՊետական թանգարան[5]
սեփականատերՊիտեր վան Ռայուֆե[5], Magdalena van Ruijven?, Պիտեր վան Ռայուֆե, Lucretia Johanna van Winter?[6], Hendrik Six van Hillegom?, Jan Pieter Six VI?, Pieter Hendrik Six van Vromade?, Jan Six van Vromade? և Պետական թանգարան
պատվիրատուՊիտեր վան Ռայուֆե
https://www.wga.hu/html/v/vermeer/02b/09milkm.html կայք
Ծանոթագրություններ
 The Milkmaid by Johannes Vermeer Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Վերմեերը նկարը նկարել է մոտավորապես 1658-1660 թվականներին։ Նիդերլանդական նկարչության մեջ «Կաթնավաճառուհին» առանձնանում է իր կոմպոզիցիոն պարզությամբ։ Առօրյա կյանքի թեման ավելի վաղ կիրառել էին Պիտեր դե Հոոխը և Թերբորխը, բայց Վերմեերին հաջողվեց ստեղծել նոր ստեղծագործություն։

Նկարագրություն խմբագրել

Սափորով կնոջ կերպարը հստակորեն առանձնանում է սպիտակ դատարկ պատի ֆոնի վրա։ Ի տարբերություն նախորդների՝ Վերմեերը ակտիվորեն կիրառել է հստակ ուրվագծեր։ Լրացուցիչ արտահայտչականության համար մեջքի ուրվագիծը առանձնացվել է սպիտակ բարակ գծով։ Ռենտգենագրության միջոցով պարզվել է, որ ի սկզբանե նկարիչը պատի վրա նկարել էր մի պատկեր, հնարավոր է՝ քարտեզ։ Հստակորեն հայտնի չէ, թե ինչն է դրդել նկարչին պատը թողնել դատարկ։ Հնարավոր է՝ նա այդպես է վարվել նկարը խորհրդանշաններով չծանրաբեռնելու համար, կամ պարզապես սպիտակ պատը նրան թվացել է ավելի արտահայտիչ ֆոն կերպարի համար։

 
Կաթնավաճառուհու կերպարով արձան Դելֆտում, հեղինակ՝ Վիմ Թ Սչիպերս, 1976

Գտնվելու վայր խմբագրել

1669 թվականին նկարը վաճառվել է այն ժամանակվա համար մեծ գումարով՝ 175 ֆլորինով։ Ավելի թանկ գնահատվել է միայն «Դելֆտի տեսքը» (200 ֆլորին)։ 1719 թվականին աճուրդի կատալոգում նկարին տրվել է հետևյալ բնութագիրը. «Յան Վերմեերի նշանավոր աշխատանքը, արվեստի իրական ստեղծագործություն»։ Ներկայումս նկարը գտնվում է Պետական թանգարանում (Ամստերդամ)։

Տես նաև խմբագրել

Ժանյակագործուհին (նկար, Վերմեեր)

Գրականություն խմբագրել

  • Артур К. Уилок. Ян Вермеер. — СПб.։ ICAR. — ISBN 5-8592-073-2. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել