Կաասի գործ, Ֆրանսիայում տեղի ունեցած երկարատև միջադեպ։ Ամեն ինչ սկսվել է 1992 թվականի ապրիլի 5-ին, երբ Սիլվան Կաաս անունով մի երիտասարդ կին սպանվել էր իր տանը, մինչդեռ նրա ամուսինն ու նրանց չորս երեխաները բացակայում էին։

Դատական սխալ խմբագրել

Սիլվիան Կաասը սպանվել է իր տանը, որը գտնվում է Անվիլ-Ամբուրվիլում (Ծովամերձ Սեն), 1992 թվականի ապրիլի 5-ին։ Նա սպանվել է իր սեփական զենքից՝ վինչեստերից։ Այդ ժամանակ Անդրե Կաասը երեխաների հետ գնացել էր Ռուանի կինոթատրոն[1]։ Վերադառնալուց հետո նրանք հայտնաբերել են, որ իրենց տանը սպանություն է տեղի ունեցել։ Սիլվիանի դիակը պառկած է եղել իրենց տան երկրորդ հարկում՝ պարանոցի շուրջ հեռախոսային լարով։

Հետագայում նրա ամուսինը՝ Անդրե Կաասը (ծնված 1951 թվականի նոյեմբերի 20-ին Մարոկկոյում) ձերբակալվել և մեղադրվել է իր կնոջ սպանության մեջ։ Ձերբակալման պահին նա հարուստ գործարար էր՝ սկանդալային անձնական կյանքով։ Նա բազմաթիվ սիրուհիներ է ունեցել, նրա կինը նույնպես դավաճանել է նրան, ամուսինները սվինգեր են եղել[2]։

Մի քանի տարի անց նա ազատ է արձակվել բանտից, իսկ 2004 թվականի մարտի 26-ին նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։ Կաասը 173 000 եվրո է ստացել որպես փոխհատուցում[3]։ Սիլվան Կաասի իրական մարդասպանը չի հայտնաբերվել[1]։ «Կաասի գործ» թեմայով մի քանի գիրք է գրվել և նկարահանվել են մի շարք վավերագրական ֆիլմեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «ANDRE KAAS».
  2. Depuis 1992, Rouen s'interroge sur un meurtre(չաշխատող հղում)
  3. «Incarcéré trois ans avant d'être innocenté, André Kaas reçoit 173.000 euros d'indemnité». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • André Kaas, Pas de pitié pour les innocents : Les terribles conséquences d'une erreur judiciaire, Michel Lafon, 2005 978-2-7499-0372-9
  • Nathalie Kaas, Mais tout va très bien, Calmann-Lévy, 1999 978-2-7021-2947-0