ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969

Ֆուտբոլի Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային առաջնության՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության (NORCECA) չորրորդ խաղարկությունը անցկացկվեց 1969 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 7-ը Կոստա Ռիկայի Սան Խոսե մայրաքաղաքում։ Նախորդ երկու մրցաշարերի նման այս խաղարկությունը անցավ հետևյալ ձևաչափով՝ վեց հավաքականներ մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1969
Campeonato de Naciones de la CONCACAF 1969
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
      Քաղաքներ 1
      Մարզադաշտեր 1
Մրցաշրջանի ժամկետ նոյեմբերի 23դեկտեմբերի 7
Մասնակիցներ 6
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Կոստա Ռիկա Կոստա Ռիկա
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Գվատեմալա Գվատեմալա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Նիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 15
Խփված գոլեր 43  (2.87 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Կոստա Ռիկա Վիկտոր Ռուիս  (4 գոլ)
Լավագույն խաղացող Տրինիդադ և Տոբագո Լերոյ ԴեԼեոն
1967        1971

Որակավորում խմբագրել

Եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Կոստա Ռիկան և մրցաշարի գործող չեմպիոն Գվատեմալան։ Մյուս ուղեգրերը խաղարկվեցին հինգ ընտրական զույգերում[1]։

Մասնակիցներ խմբագրել

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
  Մեքսիկա 4-րդ ընտրական 2-րդ զույգի հաղթող[1]
Կենտրոնամերիկյան զոնա
  Կոստա Ռիկա 3-րդ կազմակերպիչ երկիր
  Գվատեմալա 4-րդ գործող չեմպիոն
Կարիբյան զոնա
  Ճամայկա 2-րդ ընտրական 3-րդ զույգի հաղթող[1]
  Նիդերլանդական Անտիլներ 3-րդ ընտրական 4-րդ զույգի հաղթող[1]
  Տրինիդադ և Տոբագո 2-րդ ընտրական 5-րդ զույգի հաղթող[1]

Մրցավայրեր խմբագրել

Սան Խոսե
Ազգային մարզադաշտ
իսպ.՝ Estadio Nacional
35 000 նստատեղ
 

Մրցաշարի ընթացքը խմբագրել

Մրցաշարի ֆավորիտներ էին համարվում գործող չեմպիոն Գվատեմալայի, կազմակերպիչ երկրի՝ Կոստա Ռիկայի, ինչպես նաև Մեքսիկայի հավաքականները։ Սակայն մրցաշարի ընթացքը ցույց տվեց, որ ի տարբերություն Մեքսիկայի, Կոստա Տիկան և Գվատեմալան կարողացան շարունակել մինչև վերջին տուրը չեմպիոնական մրցավազքը, հաղթելով մեքսիկացիներին համապատասխանաբար 2։0 և 1։0 հաշվով։ Բացի այդ, գվատեմալացիները 6։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարան Նիդերլանդական Անտիլների նկատմամբ, իսկ կոստառիկացիները՝ 5։0 հաշվով Տրինիդադ և Տոբագոյի նկատմամբ։ Թերևս, մրցաշարի առավել անսպասելի արդյունք գրանցվեց Գվատեմալայի և մրցաշարի հետնապահի՝ Ճամայկայի միջև հանդիպման ժամանակ. Գվատեմալան չկարողացավ առավելության հասնել, և գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի։ Վերջին՝ վեցերորդ տուրից առաջ չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար կոստառիկացիներին բավարար էր ոչ ոքի խաղալ գվատեմալացիների հետ, իսկ վերջիններիս անհրաժեշտ էր միայն հաղթանակ։ Երրորդ մրցանակային տեղի համար տեսական հնարավորույուններ էին պահպանում Հոլանդական Անտիլների, Մեքսիկայի, Տրինիդադ և Տոբագոյի ազգային թիմերը։ Այսպես, նախ Անտիլյան կղզիների ներկայացուցիչները 2։1 հաշվով հաղթելով ճամայկացիներին՝ գրավեցին մրցաշարում երրորդ տեղը՝ անկախ մեքսիկացիների և տրինիդադցիների միջև հանդիպման արդյունքից։ Մրցաշարի որոշիչ հանդիպումը Կոստա Ռիկայի և Գվատեմալայի միջև անցկացավ լարված պայքարում, և ավարտվեց 1։1 հաշվով, ինչի շնորհիվ կոստառիկացիները նվաճեցին իրենց երկրորդ մայրցավաքային չեմպիոնական տիտղոսը։ Հետաքրքիր է, որ Գվատեմալան ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության երրորդ խաղարկությունն անընդմեջ մրցանակային տեղ զբաղեցրեց՝ նվաճելով մեկ անգամ չեմպիոնի և երկու անգամ փոխչեմպիոնի կոչումը։

Հանդիպումներ[2][3][4] խմբագրել

Եզրափակիչ փուլ խմբագրել

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Կոստա Ռիկա 5 4 1 0 13 2 +11 9
2   Գվատեմալա 5 3 2 0 10 2 +8 8
3   Նիդերլանդական Անտիլներ 5 2 1 2 9 12 -3 5
4   Մեքսիկա 5 1 2 2 4 5 -1 4
5   Տրինիդադ և Տոբագո 5 1 1 3 4 12 -8 3
6   Ճամայկա 5 0 1 4 3 10 -7 1

Հանդիպումների արդյունքները

23 նոյեմբերի
Կոստա Ռիկա   3 : 0   Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 7 389
Մրցավար՝   Թորոս Քիբրիճյան
Ալվարո Կասկանտե   1'
Ռոյ Սաենս   63'
Էդվին Դոուկինս   68' (ի.գ.)

27 նոյեմբերի
Մեքսիկա   2 : 0   Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Դեսիդերիո Ավենդանո
Ֆրանսիսկո Մանսիլյա   15'
Ալֆոնսո Սաբատեր   83'

27 նոյեմբերի
Գվատեմալա   2 : 0   Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Տոմաս Գամբոա   8'
Մարկո Ֆիոն   63'

27 նոյեմբերի
Կոստա Ռիկա   2 : 1   Նիդերլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Քենեթ Չապլին
Ջիմի Գրանտ   1'
Ալվարո Կասկանտե   75'
Իսմաել Կրոես   30'

29 նոյեմբերի
Գվատեմալա   6 : 1   Նիդերլանդական Անտիլներ Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 12 651
Մրցավար՝   Թեոֆիլուս Ջոզեֆ
Նելսոն Մելգար   4'82'
Դանիել Սալամանկա   24'46'
Ռոլանդո Վալդես   31'
Էդգարդ Մյուլենս   54' (ի.գ.)
Կառլոս Ռեգալես   22'

30 նոյեմբերի
Տրինիդադ և Տոբագո   3 : 2   Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Խորխե Մոնտես դե Օկա
Էվերալդ Քումինգս   33'
Քեյթ Դուգլաս   76'
Ուլրիխ Հայնես   85'
Դելռոյ Սկոտ   20'
Ջոշուա Համիլտոն   31'

30 նոյեմբերի
Կոստա Ռիկա   2 : 0   Մեքսիկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 20 460
Մրցավար՝   Հենրի Լանդավեր
Ջիմի Գրանտ   4'
Ռոյ Սաենս   33'

2 դեկտեմբերի
18:15 UTC-6
  Նիդերլանդական Անտիլներ 3 : 1   Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Լուիս Սիլես Կալդերոն
Մելվին Լուֆստոկ   0'0'
Անտոնիո Մարտեն   0'
Ուլրիխ Հայնես   0'

2 դեկտեմբերի
20:15 UTC-6
Գվատեմալա   1 : 0   Մեքսիկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Թեո Կուչեր
Մարկո Ֆիոն   46'

4 դեկտեմբերի
16:30 UTC-6
Նիդերլանդական Անտիլներ   2 : 2   Մեքսիկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Խուան Սոտո Պարիս
Ադալբերտ Տոպենբերգ   42'65' Խոսե Կրեսպո   69'
Լեոպոլդո Բարբա   75'

4 դեկտեմբերի
18:30 UTC-6
Գվատեմալա   0 : 0   Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Դիեգո Դե Լեո

4 դեկտեմբերի
20:30 UTC-6
Կոստա Ռիկա   5 : 0   Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Քենեթ Չապլին
Վիկտոր Ռուիս   10'55'65'70'
Վալտեր Էլիսոնդո   85' (11մ)

6 դեկտեմբերի
20:15 UTC-6
Նիդերլանդական Անտիլներ   2 : 1   Ճամայկա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Լուիս Սիլես Կալդերոն
Կառլոս Ռեգալես   6'
Անտոնիո Մարտեն   48'
Դևիդ Լարջի   50'

7 դեկտեմբերի
Մեքսիկա   0 : 0   Տրինիդադ և Տոբագո Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Մրցավար՝   Թեո Կուչեր

7 դեկտեմբերի
Կոստա Ռիկա   1 : 1   Գվատեմալա Ազգային մարզադաշտ, Սան Խոսե
Հանդիսական՝ 28 925
Մրցավար՝   Թորոս Քիբրիճյան
Վոլֆորդ Վոնս   50' Մարկո Ֆիոն   7'
1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն
 
Կոստա Ռիկա
Երկրորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները խմբագրել

4 գոլ`

  Վիկտոր Ռուիս

3 գոլ`

  Մարկո Ֆիոն

2 գոլ`

  Նելսոն Մելգար
  Դանիել Սալամանկա
  Ջիմի Գրանտ
  Ալվարո Կասկանտե

  Ռոյ Սաենս
  Մելվին Լուֆստոկ
  Անտոնիո Մարտեն

  Կառլոս Ռեգալես
  Ադալբերտ Տոպենբերգ
  Ուլրիխ Հայնես

1 գոլ`

  Տոմաս Գամբոա
  Ռոլանդո Վալդես
  Վալտեր Էլիսոնդո
  Վոլֆորդ Վոնս
  Իսմաել Կրոես

  Դևիդ Լարջի
  Ջոշուա Համիլտոն
  Դելռոյ Սկոտ
  Լեոպոլդո Բարբա
  Խոսե Կրեսպո

  Ֆրանսիսկո Մանսիլյա
  Ալֆոնսո Սաբատեր
  Քեյթ Դուգլաս
  Էվերալդ Քումինգս

1 ինքնագոլ`

  Էդգարդ Մյուլենս

  Էդվին Դոուկինս

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Մրցաշարի «ամենաարժեքավոր խաղացող» հարձակվող   Լերոյ ԴեԼեոնը։   Վիկտոր Ռուիսը նվաճեց լավագույն ռմբարկուի մրցանակը։ Մրցաշարի «լավագույն դարպասապահ» մրցանակը ստացավ   Էդգար Գոնսալեսը։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց   Ջամայկայի հավաքականին։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1   Կոստա Ռիկա 5 4 1 0 13 2 +11 9
2   Գվատեմալա 5 3 2 0 10 2 +8 8
3   Նիդերլանդական Անտիլներ 5 2 1 2 9 12 -3 5
4-6   Մեքսիկա 5 1 2 2 4 5 -1 4
  Տրինիդադ և Տոբագո 5 1 1 3 4 12 -8 3
  Ճամայկա 5 0 1 4 3 10 -7 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայիթիի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին ընտրական 1-ին զույգում։ Սակայն այն մասին, թե ինչպես պիտի բաշխվեին եզրափակիչ մրցաշարի 4 ուղեգրերը ընտրական զույգերի 5 հաղթողների միջև, RSSSF-ը լռում է։ Այսուհանդերձ, Հայիթիի հավաքականը ժամանակին չհաստատեց մասնակցության հայտը և դուրս մնաց մրցաշարից` վերը նշված խնդիրը ոչ էական դարձնելով։
  2. Հանդիպումներում գոլերի հեղինակների և րոպեների մասին պաշտոնական հաշվետվությունների բացակայության պայմաններում օգտագործվել են նաև տվյալներ մամուլից` La Nacion (San José, Costa Rica) պարբերականի 1969 թ. թողարկումների` Google-ի արխիվում տեղակայված նյութեր. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9։
  3. Օգտագործվել են Մեքսիկայի հավաքականի 1960-1969 թթ. անցկացրած հանդիպումների մասին RSSSF-ի արխիվում տեղակայված նյութեր։
  4. Օգտագործվել են 1969 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնությունում կարիբյան հավաքականների մասին տեղակայված նյութեր. ttfootballhistory.com 1 Արխիվացված 2021-03-08 Wayback Machine, 2 Արխիվացված 2012-04-13 Wayback Machine, 3 Արխիվացված 2021-02-28 Wayback Machine։

Հղումներ խմբագրել