ԿԻսումու
Կիսումու (անգ․՝ Kisumu), քաղաք արևմտյան Քենիայում, որը երկրի երրորդ մեծ քաղաքն է։
Կիսումուի բնակչությունը 2009 թվականի դրությամբ 409․928 մարդ է, 1999 թվականի մարդահամարի տվյալներով այն կազմում էր 345․312 մարդ[1]։Այն Նյանզա գավառի վարչական կենտրոնն է։ Վիկտորյա լճի նավահանգիստ է(Վինամի ծոց)։ Երկաթուղային գծով միացված է Մոմբասի նավահանգստի հետ,որը գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին։ Ունի օդանավակայան։ Քաղաքի մոտակայքում կան շատ շաքարի գործարաններ[2]։ Կիսումուի բարձրությունը ծովի մակարդակից 1131մ է[3]։.
Քաղաքը հիմնադրվել է 1901 թվականին, որպես ՈՒգանդայի երկաթուղու տերմինալ, և ի սկզբանե կոչվել է Ֆլորենց Պրեստոն(Երկաթուղու շինարարությունը վերահսկող ինժիներ Ռ․Օ․ պրեստնի կնոջ՝ Ֆլորենց Պրեստոնի անունով )։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1996 թվականին։ Կիսումուն գյուղատնտեսական տարածաշրջանի կենտրոն է (շաքարի, ձավարեղենի արտադրություն, անասնապահություն)։ Զարգացած է տեքստիլ արտադրությունը, կաշվե իրերի և կոշիկի արտադրությունը, նավաշինությունը, ձկնորսությունը։
Քաղաքից ոչ հեռու կան բազմաթիվ բնապահպանական վայրեր(Քիսումույի արգելոցը, Նեդեր կղզի ազգային պարկը) որտեղ կարելի է հանդիպել բաբուների և գետաձիերի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի տատիկը՝ Սառա Օբաման, ապրում է Կոգելո[4] գյուղում, որը գտնվում է Քիսումուից 60կմ հեռավորության վրա։
1980 թվականին, քաղաքում բացվել է Քիսումույի թանգարանը[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Background» (անգլերեն)։ Kisumu Municipal Council։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2010-05-12
- ↑ Кисуму // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ «Kisumu, Kenya Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-12-26
- ↑ Mu Xuequan (9 января 2009)։ «Obama's grandmother set to attend inauguration» (անգլերեն)։ chinaview.cn։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2009-03-11
- ↑ «Kisumu» (անգլերեն)։ National Museums of Kenya։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-18-ին։ Վերցված է 2014-03-15
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել ԿԻսումու կատեգորիայում։ |