Ծվան, փողավոր երաժշտական գործիքների՝ փողի մեջ անցնող օդի հոսքը կարգավորող մասը (պայմանական անվանում)։

Սովորաբար անջատվում է նվագարանից։ Մետաղյա երաժշտական գործիքներում (վալդհոռն, փող, շեփոր, սաքսհոռներ, տրոմբոն, տուբա և այլն) ձագարաձև է (կոչվում է նաև բերանոց, մունդշտուկ, գերմաներեն Mundstück, <Mund – բերան և Stück – մաս)։

Կլառնետի և սաքսոֆոնի փողի կտուցաձև գլխամասն է, որի վրա ամրացվում է եղեգնիկը։ Երկլեզվակային նվագարաններում (հոբոյ, ֆագոտ, զուռնա, դուդուկ և այլն) կրկնակի եղեգնյա լեզվակն է (պիպիչ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 142 CC BY-SA icon 80x15.png