Ծումբի ճակատամարտ, հայ-վրացական միացյալ բանակի և Ատրպատականի Մամլան ամիրայի զորքերի միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Տեղի է ունեցել 998 թվականին, Այրարատ աշխարհի Ապահունիք գավառի Ծումբ գյուղի մոտակայքում[1]։

Ծումբի ճակատամարտ
73artzrounis.png
'
Թվական 998
Վայր Ծումբ գյուղ, Ապահունիք գավառ, Այրարատ
Արդյունք Հայերի հաղթանակով ամրապնդվում է Հայոց թագավորության դիրքերը
Հակառակորդներ
Անիի թագավորություն Ատրպատական (Ռավվադյանններ)
Հրամանատարներ
Վահրամ Պահլավունի
  • Աբաս Բագրատունի
  • Գաբրիել զորավար
  • Փերս իշխանաց իշխան
  • Սմբատ Պահլավունի
  • Աշոտ մարզպան
Մամլան

ԸնթացքըԽմբագրել

996 թվականին Տայքի Դավիթ Կյուրոպաղատը Բյուզանդիայի թույլտվությամբ կայսիկների ամիրայությունից գրավում է Մանազկերտը, որը լարված դրություն է ստեղծում Հայաստանի և Ատրպատականի Ռավվադյան ամիրաների միջև։ 998 թվականին Ատրպատականի Մամլան ամիրան պատճառ բռնելով Դավիթ Կյուրոպաղատի կողմից Մանազկերտի գրավումը, մեծ զորքով հարձակվում է Հայաստանի վրա և հասնում Ապահունիք գավառ, որտեղ նրան դիմավորում են Գագիկ Ա-ի, Կարսի Աբաս թագավորի և հայկական այլ բանակներ՝ Հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու, Վահրամի որդի Սմբատ մագիստրոսի և Աշոտ մարզպանի գլխավորությամբ։ Հայկական բանակին իրենց զորքերն են նաև ուղարկում Տայքի Դավիթ Կյուրապաղատը՝ զորքի հրամանատար Գաբրիելի հրամանատարությամբ և Վրաց Գուրգեն իշխանը՝ վրաց օժանդակ գնդերի հրամանատար Փերս իշխանաց իշխանի հրմանատարությամբ։ Ճակատամարտը տեղի է ունենում Ապահունիք գավառի Ծումբ (Ծմբո) գյուղի մոտակայքում, որտեղ հայ-վրացական միացյալ բանակը ջախջախում է Մամլանի զորքերին և դուրս քշում երկրի սահմաններից։ Հաղթանակի շնորհիվ Գագիկ Ա-ին հաջողվում է ամրապնդել Հայոց թագավորության դիրքերը[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «Հայ ժողովրդի պատմություն», Հ. Ժամկոչյան, Ա. Աբրահամյան, Ս. Մելիք-Բախշյան, Ս. Պողոսյան, Երևան, 1975, 453.

ԱղբյուրներԽմբագրել

  • «Հայ ժողովրդի պատմություն», Հ. Ժամկոչյան, Ա. Աբրահամյան, Ս. Մելիք-Բախշյան, Ս. Պողոսյան, Երևան, 1975, 453.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 146