Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծուղակ (այլ կիրառումներ)

«Ծուղակ» (ռուս.՝ «Западня»), խորհրդային կարճամետրաժ ռազմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Լեոնիդ Մարտինյուկը Վասիլ Բիկովի համանուն վեպի հիման վրա[1]։

Ծուղակ
ռուս.՝ Западня
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1966
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Մարտինյուկ
Սցենարի հեղինակՎասիլ Բիկով
ԴերակատարներՅուրի Կուզմենկով
ԵրաժշտությունՅուրի Սաուլսկի
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն30 րոպե

Սյուժե խմբագրել

Ավտոմատավորների վաշտը առջև խնդիր է դրվել գրավել բարձրությունը։ Դասակներից մեկի հրամանատարը՝ երիտասարդ լեյտենանտ Կլիմչենկոն վիրավորվել է հարձակման ժամանակ և գերի է ընկնում։ Գերմանացիների համար աշխատող Չեռնովն ապարդյուն փորձում են նրան դավաճանության դրդել, որպեսզի նա բարձրախոսով դիմի իր դասակի մարտիկներին՝ կոչ անելով գերի հանձնվել։ Կլիմչենկոն հրաժարվում է, այդ ժամանակ Չերնովը սադրանքի պլան է մշակում։ Լեյտենանտի դաշտային պայուսակից վերցնելով մարտիկների ցուցակը՝ Չեռնովը Կլիմչենկոյի անունից դիմում է նրանց, ապա նրան թողնում է գնալ նրանց մոտ՝ լիակատար վստահությամբ, որ Կլիմչենկոյի վրա պետք է կրակեն իր ընկերները, և դա կարող է խաթարել Կարմիր բանակի մարտական ոգին։ Սակայն վաշտի հրամանատար կապիտան Օռլովեցը, հավատալով լեյտենանտին, թույլ չի տալիս նրան ձերբակալել և ուղարկում է իր դասակի մոտ՝ ղեկավարելու նոր հարձակումը։

Դերերում խմբագրել

  • Յուրի Կուզմենկով - Կլիմչենկո
  • Դանիել Նետրեբին - Օռլովեց
  • Իգոր Կոմարով - Շվարց-Չեռնով
  • Թադեուշ Կին - Կամինսկի
  • Վլադիմիր Պոնոչևնի
  • Զինաիդա Սորոչինսկայա - էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Լեոնիդ Մարտինյուկ[1]
  • Սցենարի հեղինակներ՝ Վասիլ Բիկով, Լեոնիդ Մարտինյուկ
  • Օպերատոր՝ Վիտալի Նիկոլաև[2]
  • Նկարիչ՝ Յուրի Բուլիչև
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Սաուլսկի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ծուղակ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ծուղակ» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել