Ծովային թանգարան (Ստոկհոլմ)
Ծովային թանգարան (շվեդ.՝ Sjöhistoriska museet), ծովային պատմության, առևտրական առաքման և նավաշինության թանգարան Ստոկհոլմում[2]։ Թանգարանը տեղակայված է Էստերմալմ շրջանի Յարդետ հատվածում, որտեղից տեսարան է բացվում դեպի Djurgårdsbrunnsviken: Թանգարանի շենքը նախագծել է ճարտարապետ Ռագնար Էստբերգը։ Շենքը կառուցվել է 1933-1936 թվականներին[3]։
Ծովային թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան, ազգային թանգարան և ճարտարապետական անսամբլ |
Երկիր | Շվեդիա[1] |
Տեղագրություն | Ստոկհոլմ[1] |
Վայր | Gärdet? |
Հասցե | Djurgårdsbrunnsvägen 24Djurgårdsbrunnsvägen? (24) |
Հիմնադրվել է | մայիսի 28, 1933[1] |
Կայք | sjohistoriska.se(շվեդ.) |
Հավաքածուներ
խմբագրելԹանգարանի հավաքածուն ներառում է շուրջ 900000 լուսանկար, 50000 նմուշներ և 45000 նկարներ, որոնք բոլորը վերաբերում են ծովին, ափերին, նավերին և նավակներին՝ անցյալում և ներկայում[4]։ Հավաքածուի մեծ մասը՝ նավակները, տեղակայված են Ստոկհոլմի Գալվարվետ հատվածի Նավակների 2-րդ սրահում։ Նավակների հավաքածուն ներառում է ինչպես մակույկներ, այնպես էլ Skerry cruiser-ներ[5]։
Ներքևի հարկում, ի թիվս այլ բաների, կան ծովային պատմության ցուցանմուշներ, ներառյալ 18-րդ դարի նավերի մի քանի մանրամասն մոդելներ։ Երկրորդ հարկը ներառում է ցուցահանդեսներ շվեդական առևտրային նավատորմի վերաբերյալ[2]։ Նկուղում է գտնվում Գուստավ III թագավորի «Ամֆիոն» նավի նավախցի կրկնօրինակը[6]։
Պատմական նավերի ցուցակագրում
խմբագրելԾովային թանգարանը պատասխանատու է Շվեդիայում պատմական նավերի ցուցակագրման համար։ Թվարկված են ինչպես նավերը, այնպես էլ պատմական նշանակություն ունեցող զբոսանավերը։ Չնայած ցուցակագրումը չի առաջարկում որևէ իրավական պաշտպանություն կամ պարտավորություն, այն սեփականատիրոջը տալիս է որոշակի արտոնություններ։
Ճարտարապետություն
խմբագրելՈւլոֆ Տեմպելմանի (1746–1816) նեոդասական ոճով ներշնչված կորագիծ կառույցը հիմք է հանդիսանում շրջական պուրակի համար, որտեղ տեղի են ունենում բացօթյա համերգներ։ Դա Ռագնար Էստբերգի վերջին խոշոր աշխատանքն էր և կառուցվել էր Ստոկհոլմի ցուցահանդեսի (1930) (Stockholmsutställningen 1930) վայրում։ Քանի որ ցուցահանդեսը Ֆունկցիոնալիզմի կարևոր դրսևորում էր, թանգարանում նշվում է նաև ճարտարապետի տեսակետը Շվեդիայում ֆունկցիոնալիստական ոճի ներդրման հարցում[3]։ Կենտրոնական գմբեթը ամբողջությամբ կառուցված է աղյուսից[7]։ Շենքում կան նաև արհեստանոցի մանրակերտ, փայտի խանութ, լուսանկարչական ստուդիա, արխիվ և գրադարան։ 1970-ականներին ավելացվել է կինոֆիլմերի և դասախոսությունների դահլիճ, իսկ 1990-ականներին` սրճարան[6]։
Թանգարանից դուրս տեղադրված է «Նավաստի» (Sjömannen) կոչվող բրոնզե հուշարձանը, որը տեղադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված շվեդ նավաստիների հիշատակին։ Հուշարձանի հեղինակն է Նիլս Սյոգրենը 1952 թվականին, մինչև իր մահը։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1953 թվականին[8]։
Համերգներ
խմբագրել1975 թվականից թանգարանի դիմաց գտնվող այգում անցկացվում են բացօթյա համերգներ և երաժշտական փառատոներ[9]։ Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ Dagens Nyheter թերթի կազմակերպված ամենամյա համերգները ոգեշնչվում և համեմատվում են Ալբերտ թագավորական սրահի համերգների հետ[9]։ Թանգարանում անցկացվող միջոցառումների ժամանակ ելույթ ունեցած արվեստագետներից են Լիզա Նիլսոնը[10], Քենթը[11],, Pearl Jam[12], Սառա Դոուն Ֆայները[13],, Axwell-ը[14], և Պեր Հոկան Գեսլեն[15]։
Պատկերասրահ
խմբագրել-
«Ամֆիոն»-ի պոչամասը
-
Նավի մանրակերտ
-
Ցուցասրահ
-
Ցուցասրահ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 «Sjöhistoriska museet». ww.sfv.se. National Property Board of Sweden. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Stockholm kn, NORRA DJURGÅRDEN 1:1 SJÖHISTORISKA MUSEET». www.raa.se. Swedish National Heritage Board. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Sjöhistoriska museet». DigitaltMuseum. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Våra fartyg och båtar». www.sjohistoriska.se. Maritime Museum. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ 6,0 6,1 «Sjöhistoriska museet». www.sfv.se. National Property Board of Sweden. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Rasmus Wærn (1999). «Ytterstaden». Guide till Stockholms arkitektur (շվեդերեն) (2nd ed.). Stockholm: Arkitektur Förlag. էջ 211. ISBN 91-86050-41-9.
- ↑ Cavalli-Björkman, Åsa. «Nils A G Sjögren». Riksarkivet. National Archives of Sweden. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 9,0 9,1 Boldemann, Marcus (2009 թ․ օգոստոսի 10). «Från idé till klassiker - historien om DN-konserten». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Ivarsson, Torbjörn (2014 թ․ ապրիլի 14). «Lisa Nilsson sjunger på DN-konserten i sommar». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Nunstedt, Anders (2012 թ․ օգոստոսի 20). «Kents konsert». www.expressen.se. Expressen. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Småsegt, Pearl Jam». www.aftonbladet.se. Aftonbladet. 2000 թ․ հունիսի 29. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Svensson, Mathilda (2013 թ․ մարտի 10). «Sarah Dawn Finer solist på DN:s årliga konsert». www.dn.se. Dagens Nyheter. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Stockholm TT Spektra (2013 թ․ ապրիլի 8). «Axwell spelar i Stockholm». www.svd.se. Svenska Dagbladet. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Lundell, Kristin (2003 թ․ օգոստոսի 13). «Given framgång för folkets Gessle». www.svd.se. Svenska Dagbladet. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Pictures of ship models in the museum, from visit in June 2011 Արխիվացված 2019-08-05 Wayback Machine High resolution photos
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային թանգարան (Ստոկհոլմ)» հոդվածին։ |