Ծովաղբ (նաև՝ Ծովային աղբ), մարդկանց կողմից ծով նետված կամ քամու կողմից այնտեղ տեղափոխվող և այնտեղ լողացող աղբը։ Ծովային աղբը հավաքվում է ծովի ափերին, ծոցերում և ծովային մակերևութային հոսանքի համակարգերի կենտրոններում։ Ամենամեծ կուտակումները կազմում են աղբային կղզիներ (կամ բծեր), ինչպես, օրինակ, Խաղաղ օվկիանոսյան մեծ աղբավայրը։ Եթե թափվող փայտը, լողացող գերաններն ու ճյուղերը հազարավոր տարիների ընթացքում են ծովաղբ դարձել, ապա պլաստիկը, ապակին և նմանատիպ այլ իրերը նորություն են ծովային էկոհամակարգերի համար։ Պլաստիկը շատ դանդաղ է քայքայվում և վտանգ է ներկայացնում ծովային կյանքի համար՝ սկսած զոոպլանտկոնից[1] մինչև ավելի մեծ կենդանիներ (ձուկ, թռչուն և այլն)։ Եթե ​​այն կուլ տրվի կամ ուտվի[2], ապա կարող է արգելափակել կենդանու մարսողական համակարգը։

Ծովային աղբը Հավայան լողափում

Ծովաղբի տեսակները խմբագրել

 
Աղբը Տանզանիայի Դար-էս-Սալամ քաղաքի մերձակայքում գտնվող լողափում:
 
Մեկ ամսվա ընթացքում Ֆրենչ Ֆրիգատ Շոլս օղակղզու Թերն կղզու լողափերից հավաքված բեկորներ

Ծովաղբը հիմնականում մարդու կողմից ստեղծված տարբեր տեսակի նյութեր են, որոնք լայն տարածում են գտել զանգվածային սպառման պատճառով՝ շշեր, անոթներ, պիտակներ և այլն։

Ծովային աղբի մեջ կան բավականին շատ էկզոտիկ առարկաներ, որոնք ծով են նետվել տասնամյակներ առաջ։ Օրինակ, շատ լողափերում կարելի է գտնել ապակե և մետաղյա լողակներ, որոնք այժմ գործնականում չեն օգտագործվում։ Սա խոսում է այն մասին, որ լողացող օբյեկտը կարող է տասնամյակներ շարունակ մնալ ծովում և այս ամբողջ ընթացքում ունենալ անցանկալի ազդեցություն այն վայրերում, որտեղ հայտնվում է։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ծովային աղբի ութսուն տոկոսը պլաստիկ է, բաղադրիչ, որը սկսեց արագորեն կուտակվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Դրա կուտակման պատճառն այն է, որ պլաստիկը չքայքայվող է, սակայն այն ֆոտոդիսոցիացվում է, երբ ենթարկվում է արևի լույսի ազդեցությանը։

Ուրվական ցանցեր խմբագրել

 
Կրիա, որը մնացել է ջրում թակարդի մեջ:

Ձկնորսական ցանցերը, որոնք մոռացվել կամ լքվել են օվկիանոսի ընդարձակ տարածքում ձկնորսների կողմից, լուրջ սպառնալիք են ձկների, դելֆինների, ծովային կրիաների, դյուգոնների, շնաձկների, կոկորդիլոսների, խաչափառների, ծովային թռչունների և ջրային տարածքների այլ բնակիչների համար։ Ցանցերը սահմանափակում են կենդանիների տեղաշարժը, ինչի հետևանքով նրանք սատկում են սովից և վարակից, իսկ այն կենդանիները, որոնք պետք է մակերես բարձրանան շնչելու համար, մահանում են շնչահեղձությունից։

Պոլիէթիլենային տոպրակներ խմբագրել

Պոլիէթիլենային տոպրակները, երբ կենդանիները կուլ են տալիս, կարող են արգելափակել մարսողական տրակտը, այդպիսով հանգեցնելով կենդանու սովի` կանխելով սննդի հոսքը և/կամ առաջացնելով ստամոքսի լցվածության զգացում։

1993-1994 թվականներին Միջերկրական ծովի հյուսիս-արևմտյան մասում՝ Իսպանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ափերի մոտ, ծովի հատակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ քառակուսի կիլոմետրի վրա կա գրեթե 2 հազար կտոր թափոն, պլաստիկ թափոնները կազմել են 77%, որից 93%-ը պոլիէթիլենային տոպրակներ են[3][4]։

Աղբի աղբյուրները խմբագրել

Պարզվել է, որ կոնտեյներային նավերը տարեկան 10․000 կոնտեյներ են կորցնում ծովում (սովորաբար փոթորկի ժամանակ)։ Ամենահայտնի դեպքերից մեկը տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսում 1992 թվականին, երբ հազարավոր ռետինե բադիկներ և այլ խաղալիքներ հայտնվել են ծովում։ Մինչ օրս այս խաղալիքները, որոնք հայտնի են «Friendly Floatees» անունով, կարելի է գտնել աշխարհի տարբեր ծայրերում։ Այնուամենայնիվ, գիտնականներն օգտագործեցին այս միջադեպը ծովային հոսանքների մասին ավելի խորը պատկերացում կազմելու համար։ Եվ սա հեռու է եզակի դեպք լինելուց։

Պլաստիկի 90%-ը համաշխարհային օվկիանոս է տեղափոխվում ընդամենը 10 գետերով՝ ասիական Յանցզի, Ինդոս, Հուանհե, Ամուր, Մեկոնգ, Գանգես, Չժուցզյան և Հայհե ու աֆրիկյան Նիգեր և Նեղոս։

8,8 միլիոն տոննա պլաստմասսե աղբ է նետվում համաշխարհային օվկիանոսի մեջ ամեն տարի։ Ասիան առաջատարն է՝ որպես չկառավարվող պլաստմասսե աղբի աղբյուր, որտեղ միայն Չինաստանը 2,4 մլն տոննա պլաստմասսե աղբի աղբյուր է։

Պլաստմասսե աղբը հասել է աշխարհի բոլոր օվկիանոսները, և վնասում է մոտ 100․000 ծովային կրիաների և ծովային կաթնասունների, ու 1․000․000 ծովային կենդանիների ամեն տարի։

Աղբի հեռացում խմբագրել

 
Գուանչժոուում Չժուցզյան գետից աղբի հեռացնելը մասնագիտացված նավի միջոցով։

Ծովափերի և գետերի մաքրման աշխատանքներ խմբագրել

Ծովային կամ գետային աղբի հավաքման և հեռացման մեթողները ներառում են աղբի համար նախատեսված սկիմմեր նավակների օգտագործումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Учёные впервые доказали, что зоопланктон ест микропластик, находящийся в океане» (ռուսերեն). ecobeing.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Plastic Debris in the World's Oceans» (PDF) (անգլերեն). Greenpeace International. 2006 թ․ նոյեմբերի 9. էջեր 24–25. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին. «4.2.2 Seafloor Debris: .. A study of the seafloor using trawl nets in the North-Western Mediterranean around the coasts of Spain, France and Italy in 1993/4 reported a particularly high mean concentration of debris (1935 items/km2 or 19.35 items/hectare) (Galgani et al. 1995). 77% of the debris was plastics and of this, 92.8% were plastic bags.» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  4. Galgani F., Jaunet S., Campillo A., Guenegen X. and His E. (1995). Distribution and abundance of debris on the continental shelf of the North-Western Mediterranean. Marine Pollution Bulletin 30 (11): 713—717 doi:10.1016/0025-326X(95)00055-R