Ծղակ
Ծղակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում` Վանա լճի արևմտյան ափին։
Գյուղ | ||
---|---|---|
Ծղակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Ծղակք, Ծղաք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԾղակ անվանման ծագումը կապված է Ցոլակ նահապետի հետ։ Ըստ ոմանց էլ կապված է 775 թվականին արաբների կողմից հարձակման հետ և առաջացել է «ծուղակ» բառից։
Պատմություն
խմբագրել1895 թվականին թուրքերը կողոպտել ու կոտորել են գյուղի հայությանը, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ողջ բնակչությանը ենթարկել են բռնագաղթի։
Բնակչություն
խմբագրել1882 թվականին ուներ 89 տուն՝ 865 հայ բնակչով, իսկ 1909 թվականին 60 տուն՝ 496 բնակչով։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակույթային կառույցներ
խմբագրելԾղակն ուներ եկեղեցի, որը բավականին հեռու էր գտնվում լճից, 1880-ական թվականներին Վանա լճի ջուրը ծեծում էր եկեղեցու պատերը։ Գյուղից ոչ հեռու՝ լճի ափին գնտվում էր Ս. Աստվածածին կիսավեր վանքը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 855
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 131)։ |