Ծխելու ֆետիշիզմ, սեքսուալ ֆետիշ, որի գրգռիչ գործոնը ցանկալի օբյեկտի կողմից ծխախոտային ապրանքների, առավել հաճախ ծխախոտ ծխելն է։

Ծխող տղամարդ
Էլեկտրոնային ծխախոտ

2003 թվականին անցկացված հետազոտությունների համաձայն՝ ծխելու ֆետիշիզմը նախկինում երբեք գիտական հետազոտությունների առարկա չի եղել, սակայն այդ երևույթը հիշատակվել է մի քանի թերթերում[1]։

Պատճառներ խմբագրել

Ինչպես ցանկացած այլ սեքսուալ ֆետիշ, ծխելու ֆետիշը ձևավորվում է վաղ մանկության և պատանեկության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, ծխելու ֆետիշիզմը ձևավորող մեխանիզմը ծխելու գործընթացի սեքսուալացումն է։ Այս մեխանիմզը գործարկելու պատճառների թվում կարող են լինել հետևյալ գործոնները․

  • մանուկ ժամանակ գրավիչ ծխող անձի հետ փոխազդեցություն,
  • մինչ 2000-ական թվականներն ավանդաբար ծխելը սեքսուալ ներկայացնող ԶԼՄ-ների և զանգվածային մշակույթի ազդեցություն (ֆիլմեր, նորաձևության ցուցադրություններ, երաժշտական տեսահոլովակներ)[2][3],
  • ծխողների մեծամասնության մարմնի լեզվի կանացիություն,
  • ծխելու ընկալումը որպես տաբուի խախտման փաստ, որպես անկախության խորհրդանիշ,
  • ծխողի կերպարի ընկալումը որպես համարձակ, իմպուլսիվ, ազատագրված անձի կերպար,
  • սիգարների ծխելու կապը բավական հարուստ մարդու կերպարի հետ,
  • սադոմազոխիզմ․ հաճույք ծխողի առողջությանը գիտակցաբար վնաս պատճառելոը գիտակցումից,
  • հոգեսեռական զարգացման գործոններ, որոնք ծխելը կապում են Ֆրոյդի առաջ քաշած անհատական զարգացման օրալ և ֆալլուսային փուլերի հետ։

Ախտորոշում խմբագրել

Ծխելու ֆետիշիզմի առկայության չափանիշներ կարող են լինել հետևյալ ախտանիշները․

  • սեռական հետաքրքրություն, որը դրսևորվում է այլ մարդկանց ծխելու գործընթացը դիտելու ընթացքում,
  • ծխողների մասնակցությամբ կրկնվող ինտենսիվ սեռական երևակայություններ,
  • կրկնվող ինտենսիվ սեռական ցանկություններ ծխողների նկատմամբ[4]։

Բուժում խմբագրել

Որպես այդպիսին, ծխելու ֆետիշիզմը հիվանդություն չէ, այլ վերաբերում է ոչ սովորական սեռական պրակտիկաներին։ Շատ ծխողֆետիշիստներ, եթե ֆետիշիզմը չի խանգարում իրենց բնականոն կյանքին, չեն փնտրում որևէ բուժում, այլ գտնում են բավարարվելու ընդունելի ուղիներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ribisl KM, Lee RE, Henriksen L, Haladjian HH, «A content analysis of Web sites promoting smoking culture and lifestyle», Health Educ Behav. 2003 Feb;30(1):64-78
  2. «Smoking Fetish Star». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Hwang, Suein (1996 թ․ հունվարի 31). «Drag Queens: Paula Puffs and Her Fans Watch, Enraptured». Wall Street Journal. էջ A1.
  4. «Symptoms of Capnolagnia». Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Treatments for Capnolagnia». Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.