Դուդուկ

հայկական փողային գործիք
(Վերահղված է Ծիրանափողից)

Դուդուկ կամ ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

Դուդուկ, ծիրանափող
Որակավորումերկլեզվակ փողային նվագարան
ԵրաժիշտներՋիվան Գասպարյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Հովսեփյան, Նորայր Քարտաշյան, Վաչե Շարաֆյան, Հայկ Կարապետյան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ422.111
Ձայնանմուշ

Անվանում խմբագրել

Ըստ Հրաչյա Աճառյանի[1] «դուդուկ» անունը սերում է օսմանյան թուրքերեն «دودوك‎» (դյուդյուկ/դիւդիւկ)-ից։ Կոստանդնուպոլսի բարբառում արտասանվում է որպես «տյուտյուկ/տիւտիւկ», Ղարաբաղում՝ «դյուդյուգյ/դիւդիւգյ», իսկ Վանում՝ «դուդուկ»։ Թուրքահայ լեզվաբան Սևան Նշանյանը բառը բացատրում է որպես «սուլիչ», և համարում է բնաձայնություն՝ ընդօրինակելով գործիքը փչելիս լսվող ձայնը[2]։ Թուրքերենում գրվում է «düdük» (դյուդյուկ/դիւդիւկ), իսկ ադրբեջաներենում կոչվում է «tütək» (տյուտէկ/տիւտէկ) կամ «balaban» (բալաբան)։

Հայերենում կա «ծիրանափող» տարբերակը։ Ոմանք պնդում են, որ սա է պատմական անվանումը, իսկ այլք ընդգծում են գրավոր աղբյուրների թվացյալ բացակայությունը և բառը համարում են նորաբանություն, որը ստեղծվել է թյուրքական փոխառությունը փոխարինելու համար։ Համատարած համաձայնություն չկա, և կատարյալ հետազոտական աշխատանք դեռևս չի կատարվել։

Պատմություն խմբագրել

Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի[3]։ Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.[4]:
Ըստ էթնոերաժշտագետ Ջոնաթան ՄաքՔոլլումի՝

  Այն [դուդուկը] միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչև մեր օրերը, և հայկականության խորհրդանիշն է։ Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է[5]։  

2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց, և մակարգվել է 2008-ին[6][7]։

 
Դուդուկի կրկնակի լեզվակավոր եղեգնյա լեզվակը (բերանակալ, պիպիչ, ղամիշ[8])

Կառուցվածք խմբագրել

Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։

Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ։ Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ։

Դուդուկի հայ վարպետները բազմաթիվ են՝ Կարապետ Եղոյան, Մարգար Մարգարյան, Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Խաչիկ Խաչատրյան, Ջիվան Գասպարյան, Նորայր Քարտաշյան, Վլադիմիր Հարությունյան, Սերգեյ Կարապետյան, Սուրեն Գրիգորյան, Մկրտիչ Մալխասյան, Գագիկ Գյուրջյան, Գևորգ Դաբաղյան, Վաչե Շարաֆյան, Նորայր Ժամհարյան, Կամո Սեյրանյան, Գևորգ Կարապետյան, Սարգիս Դավթյան և ուրիշներ[9]։

Թեպետ դուդուկը համարվել է տղամարդու գործիք, սակայն 20-րդ դարի վերջում ի հայտ եկան նաև կին դուդուկահարներ՝ Արմինե Գրիգորյան (ԱՄՆ), Աննա Սարգսյան, Լիլիթ Հովսեփյան։

Երաժիշտ դուդուկահարների մեծ մասը տիրապետում է մի քանի նվագարանի, բացի դուդուկից նաև զուռնա, կլառնետ, շվի, երբեմն՝ սաքսաֆոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թուրքերէնէ փոխառեալ բառերը Պօլսի հայ ժողովրդական լեզուին մէջ համեմատութեամբ Վանի, Ղարաբաղի եւ Նոր-Նախիջեւանի բարբառներուն», Հրաչեայ Աճառեան (1902)։ [1]. Ըստ փետրվարի 15, 2023։
  2. «Düdük - Նշանյանի բառարան» (թուրքերեն)․ [2]. Ըստ փետրվարի 15, 2023։
  3. Encyclopedia.com:DJIVAN GASPARYAN
  4. "Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.:": "[3]. ՅՈՒՆԵՍԿՕ. Ըստ փետրվարի 8, 2010.
  5. Turpin, Andy. «Nothing Sounds Armenian Like a Duduk: ALMA Lecture». The Armenian Weekly. 2010 թ․ փետրվարի 12. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Duduk and its music». UNESCO. 2012-11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին.
  7. «Sounds of Armenian duduk». UNESCO. 2012 թ․-ի նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. «Դուդուկը և նրա երաժշտությունը 2008 թվականին ընդգրկվել են Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում (ի սկզբանե հռչակվել է 2005 թվականին)։ Դուդուկը, կամ հայերեն «ծիրանափող»-ը, ծիրանի փայտից պատրաստված փայտյափողային գործիք է, որը պայմանականորեն կոչվում է «Հայկական հոբոյ»։»
  8. Գևորգ Դաբաղյանը դուդուկի մասին
  9. Հայ ժողովրդական նվագարաններ. Երևան: «Կոմիտաս». 2008. ISBN 978-99941-853-2-0.

Տես նաև խմբագրել

  ՅՈԻՆԵՍԿՕ
ոչ նյութական համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 00092[4]
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուդուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 459