Ծիծաղելի պչրուհիներ
«Ծիծաղելի պչրուհիներ» (ֆր.՝ Les Précieuses ridicules), Մոլիերի կատակերգություններից, որն առաջին անգամ բեմադրվել է 1659 թվականի նոյեմբերի 18-ին փարիզյան Պտի-Բուրբոն թատրոնում։
Ծիծաղելի պչրուհիներ | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Մոլիեր |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | կատակերգություն |
Թեմա | Նրբակերտ գրականություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1659 |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1659 |
![]() |
«Ծիծաղելի պչրուհիներ»-ը Մոլիերի առաջին տպագրված կատակերգությունն է։ Մոլիերը չէր ցանկանում հրատարակել իր թատերգությունը, բայց ստիպված էր դա անել, որպեսզի առաջ ընկներ Ժ․ Ռիբայից, ով գողացել էր նրա ստեղծագործությունը և ցանկանում էր հրատարակել առանց հեղինակի իմացության։
Կերպարներ և դրանց առաջին մարմնավորումներԽմբագրել
- Լագրանժ (Շարլ Վարլե) և Դյու-կրուազի (Ֆիլիբեր Գասո), մերժված փեսացուներ
- Գորժիբյուս, բուրժուա (Ֆրաունսա Բեդո)
- Մադլոն, նրա դուստրը (Մադլենա Բեժար) և Կատո, նրա զարմիկը (տիկին Դեբրի), սեթևեթուհիներ
- Մարոտա, նրանց աղախինը (Մարի Ռագնո)
- Ալմանզոր, իրենց տղա ծառան (Էդմ Վիլկեն)
- Մարկիզ դե Մասկարիլ, Լագրանժի սպասավորը (Մոլիեր)
- Վիկոնտ դե Ժոդ, Դյու Կրուազի սպասավորը (Ժոբլե)
- Երկու բեռնակիր
- Հարևաններ և հարևանուհիներ
- Երաժիշտներ
ՍյուժեԽմբագրել
Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, Գարժիբյուսների տան ներքևի հյուրասենյակում։
Դյու Կրուազան և Լանգրաժը վիրավորված էին Գարժիբյուսների տան, Մադլոնի և Կատոյի սառը ընդունելությունից։ Նրանք որոշում են դաս տալ քմահաճ աղջիկներին։
Աղջիկները ձգտում էին սեթևեթության։ Նրանք չէին ընդունում շփման ցանկացած ձև։ Տուն են գալիս մարկիզ դե Մասկարիլը և վիկոնտ դե Ժոդլեն։ Նրան գրավում են աղջիկներին խոսակցության սեթևեթական ձևով։ Նրանք պատմում են իրենց մասին իրականության ոչ մոտ պատմություններ, գովում են աղջիկների և իրենց հրաշքները։ Լանգրաժն ու Դյու-կրուազին անսպասելի մտնում են տուն։ Նրանք ձեռնափայտով հարվածելով պատժում են Մասկարիլին և Ժոդլեին, ովքեր պարզում, որ իրենց սպասավորներն էին։ Գարժիբյուսը բացատրում է իր արած հիմարությունների պատճառը․
վեպեր, բանաստեղծություններ, երգեր, սոնետներ և քառյակներ, գրողը ձեզ տանի։[1]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Мольер. Сочинения», М.- «Книжная палата», 2003, стр. 191; пер. П. П. Гнедича.
Արտաքին հղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- «Мольер. Сочинения.» Составитель А. М. Горбунов,М.- «Книжная палата», 2003
- Г.Н.Бояджиев. Жан-Батист Мольер