Ծիծաղաթերապիան (կատակաթերապիա, հելոթերապիա) թերապևտիկ հումորի տարբեր մասնագետների կողմից հումորիստական տեխնիկայի կիրառումն է, որի նպատակն է, որ հաճախորդն ավելի լավ հասկանա ինքն իրեն, իր կողմից դրսևորած վարքագիծը, իր տրամադրությունը[1][2]։

Երջանկության աստվածը Հոտեյ

Ծիծաղաթերապիայի մեթոդը հումորի օգնությամբ ստեղծում է դրական հոգեվիճակ, օգնում է մարդուն տեսնել և իր համար բացահայտել կյանքի տարբեր անհեթեթ իրավիճակներ, ինչը լավացնում է ինքնազգացողությունը (ֆիզիկական և զգացմունքային), մարդուն ուղղորդում է առավել բարձր մակարդակի խնդիրների լուծմանը, հոգեպես հարստացնում է, բարձրացնում է ճանաչողական պոտենցիալը[3]։

Պատմություն խմբագրել

Ծիծաղի մասին գիտությունը հելոտոգոլիան է (հունարեն «gelos» — ծիծաղ), հիմնադրվել է հոգեբան Ուիլյամ Ֆրայի կողմից (William F. Fry), որը ուսումնասիրում է ծիծաղի ազդեցությունը առողջ մարդու վրա, ծագել է ԱՄՆ-ում՝ XX դարի 60-ական թվականներին՝ Սթենդֆորդի համալսարանում[4]։

Ծիծաղաթերապիայի զարգացման մեջ իրենց ավանդն են ունեցել նաև Նորման Կազինսը (Norman Cousins, «մարդ, որին հաջողվել է ծիծաղեցնել մահին», ծանր հիվանդությունը բուժել է կատակերգություններ դիտելով)[5], Միխայել Տիտցեն (Michael Titze, հումորադրամա, հիվանդանոցային կլոունադա)[6], Վ. Ֆրանկլը (տարիմաստ ինտենցիա) և այլք։

Ավելի վաղ ժամանակներում մարդու առողջության վրա ծիծաղի ունեցած ազդեցությունն ուսումնասիրել են տարբեր բժիշկներ և փիլիսոփաներ. Դեմոկրիտ ("Ամենամեծ բարօրությունը դա հոգու հանգիստն ու ուրախությունն է), Կանտ («Ծիծաղելով՝ հոգին դառնում էմարմնի բժիշկը»), Ա. Շոպենհաուեր («Կենցաղային ուրախությունների դրսևորման, հումորում դրսևորվող սուբյեկտիվ ֆիզիոլոգիական ուրախության, հրճվանքի մեջ արտահայտվում է „մարդկային առողջության գագաթնակետը“»), Հեգել («Հումորում արտահայտվում է „խոր բարեկամությունն ու սեփական հակասությունների նկատմամբ ունեցած հաստատուն վեհությունը, այլ ոչ թե այդ հակասությունների տխուր ապրումակցումը“»), Ֆ. Ռաբլե[7] նույնիսկ Աստվածաշունչ («Ուրախ սիրտը բժշկության պես բարերար է, իսկ տրտում հոգին չորացնում է ոսկորները»)։

Ծիծաղաթերապիայի ուղղություններ, ազդեցության մեխանիզմներ խմբագրել

 
Ծուռ հայելիների հրապարակ (Լոգա զբոսայգի)

Առանձնացնում են ծիծաղաթերապիայի երեք ուղղություններ[8]:

— դասական (ծիծաղաշարժ պատմություններ, հումորներ, հումորային ֆիլմեր, գրքեր)

— ծիծաղաթերապիան որպես դպրոցների դասապրոցեսի ինքնուրույն մեթոդ (օրինակ տարիմաստ ինտենցիայի կիրառումը) կամ որպես հեղինակային տեխնիկա (օրինակ կիրառվում են այնպիսի հնարքներ, ինչպիսիք են շնչառական վարժությունները ռեֆլեկտիվ ծիծաղի տեսքով, խուտուտը, ծիծաղի մեդիտացիան, շուրթերը արհեստական ձգման արդյունքում ծիծաղի տեսքի բերող դիմախաղային վարժությունները, կրեատիվի զարգացմանը նպաստող վարժություններ[4])

— հիվանդանոցային կլոունադա[9][10]

Ազդեցության մեխանիզմներ. հայտնի է, որ ծիծաղելիս մարդու մոտ աշխատում են մկանների 80 խումբ, օրգանիզմը հարստանում է թթվածնով, արտադրվում են էնդորֆիններ, սթրեսային հորմոնների մակարդակն իջնում է, հումորն օգնում է նաև իրադրության փոփոխությանն ու ինքնատիրապետման ամրապնդմանը[2][4]; հումորը որպես փոխհատուցում[11]։

Հոգեթերապիա խմբագրել

Հումորը, որպես մեթոդ, կիրառվում է հոգեթերապիայի տարբեր ձևերի ժամանակ՝ Ա. Էլիսի ռացիոնալ դրդապատճառային թերապիայի ժամանակ (հումորային չափազանցություն, սարկազմը՝ որպես իռացիոնալ համոզմունքը կասկածի տակ դնելու միջոց), Ֆ. Ֆառելիի պրովոկացիոն թերապիայում (ծածուկ ագրեսիվ հումորներ, պրովոկացիաներ, ցնդաբանություն, կանխորոշում)[12], Վ. Ֆրանկլի լոգոթերապիայում (տարիմաստ ինտենցիա), Զ. Ֆրեյդի հոգեվերլուծության մեջ (ծիծաղը՝ որպես ավելորդ նյարդային էներգիայից ազատվելու միջոց)[2],մարմնակողմնորոշիչ թերապիայում[13], խաղաթերապիայում, բիբլիոթերապիայում։

Գոյություն ունեն նաև այլ պրակտիկաներ՝ ծիծաղի յոգա (հասյա յոգա), հիվանդանոցային կլոունադա[14], ծիծաղի սենյակներ և ակումբներ, մարմնական հիվանդություններով տառապող հաճախորդների բուժում (ծիծաղի ազդեցությունն իմունիտետի, ցավի, երկարակեցության վրա)[5], նևրոզների կլինիկական հոգեթերապիա[15], ծիծաղաթերապիան մանկավարժության մեջ[16], հումորն աշխատավայրում (հումորային դասընթացներ)[2], հումորային օրագրերի վարում, հումորը հոգեբանության մեջ[17][18]։

Կլինիկական ախտորոշման մեջ հումորը որպես ցուցիչ խմբագրել

Տարբեր հոգեկան պաթալոգիաների ժամանակ հումորի զգացողությունը խանգարվում է. հումորի զգացողությունն ընկնում է (ընկճախտ, տագնապայնություն), բարձրանում է (մոլագարություն), փոփոխվում է (շիզոֆրենիա), վեր է ածվում առանձնահատուկ հումորի (հիվանդագին հիստերիաներ, խելացնորություն, պսիխոպատիաներ)[19], ալկոհոլային հումոր[11]։ Հարցաթերթիկների օգտագործում՝ Ռ Մարտինի և Խ. Լևկորտի հումորին տիրապետելու սանդղակ (հումորի ոճի հարցաթերթիկ)[20][21], Վ. Ռուխի և այլոց 3WD թեսթ։ Հումորային նախադասությունների հայտնի թեսթ (Վ. Ս. Բաբինա,Ա. Գ. Շմելև) նախատեսված է անձնական մոտիվացիայի չափման համար։

Հետազոտվում է նաև տարբեր բնավորության տեր մարդկանց մոտ հակասական և ծիծաղաշարժ զգացմունքները, օրինակ տաք հումորը հատուկ է սանգվինիկներին, մելանխոլիկները հակված են տաք ծաղրի, խոլերիկներին հատուկ է սատիրան, ֆլեգմատիկներին՝ սարկազմը, ծաղրը[22]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն (հաշմանդամ) վնասվածքից հետո բուժվել է հումորի օգնությամբ։ Նա գիրք է գրել («ուրախությամբ բուժվելու մասին»), «Հումորի տեսություն և պրակտիկա», «Հայտնիների հումորը», «Աշխարհի լավագույն կատակները», «Ծիծաղեք, մի կախեք քիթը», «Երջանիկ լինելը հեշտ է և գայթակղիչ», նրա կողմից հրապարակվել է նաև «ծիծաղաթերապիայի» հայտնիության ֆոնդը։ Նրա նախընտրական կարգախոսը եղել է «Ժպտա, Էկվադոր»[23][24][25]։

Արտաքին հղումներ խմբագրել

Կիրառական և թերապևտիկ հումորի ասոցիացիա (Association for Applied and Therapeutic Humor)[26]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Franzini, L. R. (2001). Humor in therapy: the case for training therapists in its uses and risks. Journal of General Psychology, 128(2), 170—193.[1]
  2. 2,0 2,1 2,2 2,3 Психология юмора / Род Мартин; пер. с англ. под ред. Л. В. Куликова. — Москва [и др.] : Питер, 2009. — 478 с. : ил.; 24 см. — (Мастера психологии).; ISBN 978-5-91180-839-6 [1]
  3. Мусийчук М. В. Юмор в психотерапии и консультировании: проблемы и решения в современных парадигмах // Медицинская психология в России: электрон. науч. журн. — 2017. — T. 9, № 3(44)[2]
  4. 4,0 4,1 4,2 Скутин А. В. Гелототерапия (смехотерапия) — новая медицинская технология // Сибирский вестник психиатрии и наркологии. 2011. № 3. С. 89-93. [3]
  5. 5,0 5,1 Анатомия болезни с точки зрения пациента : Размышления о лечении и выздоровлении : [Пер. с англ.] / Норман Казинс; [Предисл. Н. М. Амосова]. - М. : Физкультура и спорт, 1991. - 95 с. : ил.; 20 см.; ISBN 5-278-00332-4
  6. Конгресс юмора // Эхо Москвы, 05.05.2002
  7. Рожнов В. Е. Стресс? это как раз то, что вам нужно! // Журнал «Если», 1994 № 02 [17] [4]
  8. Маргошина И. Ю. Юмор как фактор здоровой личности // Ученые записки Санкт-Петербургского государственного института психологии и социальной работы. 2011. Т. 16. № 2. С. 88-93 [5]
  9. Ольшанский В. Путь клоуна. История смехотерапии. — М.: Зебра-Е, 2013. — 368 с.
  10. Гурьева Е. С. Больничный клоун / Е. С. Гурьева, Р. Ф. Сулейманов; Казанский инновационный университет имени В. Г. Тимирясова. — Казань : Познание, 2019. — 95 с. ISBN 978-5-8399-0675-4 [6]
  11. 11,0 11,1 Домбровская И. С. Юмор в контексте психологической практики // Консультативная психология и психотерапия. 2011. № 1. С. 95-108 [9]
  12. Щербинина О. В., Лобзина А. Р. Провокационная психотерапия в психологии управления: мотивирование персонала // Развитие профессионализма. 2016. № 1. С. 220—221 [15]
  13. Умярова Р. С. Смехотерапия // Консультативная психология и психотерапия. 2008. № 1. [10]
  14. Дурманова Т. Ю., Мазаилова Т. А. Технология больничной клоунады как направление развития молодежных добровольческих инициатив (на примере Алтайского края) // Сборнике трудов конференции Молодёжь в меняющемся мире: вызовы современности, Уральский государственный педагогический университет (Екатеринбург). 2017. С. 44-49 [11]
  15. Скутин А. В., Мороз И. Н. Включение гелототерапии в комплексную реабилитацию пациентов с невротическими расстройствами // Medline.ru. 2015. Т. 16. № −4. С. 1151—1160.
  16. Салимов Н. Р. Формирование готовности будущего учителя к предупреждению и разрешению конфликтов в школе средствами юмора : диссертация … кандидата педагогических наук : 13.00.08 / Салимов Наиль Раилевич; Башкир. гос. пед. ун-т. — Уфа, 2009.[12]
  17. Новая позитивная психология : [научный взгляд на счастье и смысл жизни] / Мартин Селигман ; [пер. с англ. под ред. И. Солухи]. - Москва ; Киев : София, 2006. - 367 с. ISBN 5-91250-026-8
  18. Улыбнись, пока не поздно! : позитивная психология для повседневной жизни / Александр Свияш, Юлия Свияш. — Москва : АСТ ; Владимир : ВКТ, печ. 2011. — 365 с. ISBN 978-5-17-050897-6
  19. Психопатология и чувство юмора / Е. М. Иванова, С. Н. Ениколопов // Современная терапия психических расстройств. — 2009. — № 1. — С. 19-24 [14]
  20. Опросник стилей юмора Мартина
  21. Назаркин С. Н., Фокина А. Е. Юмор как средство совладания онкологических больных / Международный журнал гуманитарных и естественных наук. 2016. Т.2. № 1. С. 107—109
  22. Клиническая психотерапия: учебное пособие по психотерапии / М. Е. Бурно. — 2-е изд., перераб. и доп. — Москва : Академический Проект ; Екатеринбург : Деловая книга, 2006. — 719, [1] с. ISBN 5-8291-0682-5
  23. Российская газета — Федеральный выпуск № 70(7236), 03.04.2017
  24. Популярные юмористы выбирают большую политику // Газета Метро 4 февраля 2019 № 15 (17/4136)[7]
  25. Ленин Морено — пример для подражания // Ульченко А. А. ФГБОУИ ВО МГГЭУ № 2, 2017 [8]
  26. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.