Ծիածան (նկար, Կուինջի)

Արխիպ Կուինջիի նկար

«Ծիածան» (ռուս.՝ Радуга ), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842-1910) նկարը, որ ստեղծել է 1900-1905 թվականներին[1]։ Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մաս է (ինվ. Ж-1530): Նկարի չափերը՝ 110 × 171 սմ[2][3][4]։

Ծիածան
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1900
բարձրություն110 սանտիմետր
լայնություն171 սանտիմետր
ժանրբնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

«Ծիածան» նկարը համարվում է Կուինջի ստեղծագործության ուշ շրջանի գլուխգործոցներից մեկը։ Իր կոմպոզիցիայով և թեմատիկայով այն համահունչ է զգալիորեն ավելի վաղ ստեղծված «Անձրևից հետո» նկարին, որն որ Կուինջին նկարել է 1879 թվականին։ Նկարում օգտագործվել են ռուս նկարիչների ստեղծագործությանը հատուկ մոտիվներ՝ հացահատիկի դաշտ, ճանապարհ և ծիածան[5]։

Կուինջիի մասին մենագրության հեղինակ գրող Միխայիլ Նևեդոմսկին նկարի մասին ասել է[6].

Կանաչ հարթավայր է երկու թաքավուն, հողապատնեշի նման հարթ բլուրների միջև, աջ բլրի վրա խուտոր է․ տիպական ռուսական լանդշաֆտ․․․ Արևի լույսը, որ անցնում է ամպերի միջով, դիպել է բլրի թեքությանը գրեթե նկարի կենտրոնում, և այն փայլում է միայն այդտեղ․ երկրի վրա մյուս ամեն ինչ կիսաստվերի մեջ է․․․ Իսկ երկնքում դիզվում են ամպերը․ աջից դեռ չի ավարտվել տարափը, և նրա երկար, փոքր-ինչ թեք, մուգ շերտերն իջնում են ամենավերևից ու մինչև ներքև․․․ Երկնքում (կենտրոնում՝ նարնջագույն, լուսավոր ամպերի ֆոնին, իսկ աջ ու ձախ կողմերում՝ մուգ գորշ դարչնավուն ամպի ֆոնին) փայլում է ծիածանի լայն կամարը․ նրա երանգները զարմանալիորեն մաքուր են, թեթև․․․ Սև, դեռ ձգված անձրևի թելերով հեռուն թվում է իմպրեսիոնիստական մռայլ բիծ...

Գոյություն ունի Կուինջիի՝ «Ծիածան» խորագիրը կրող մեկ այլ, ավելի փոքր նկար (1885-1895, թուղթ ստվարաթղթի վրա, 20 × 31 սմ), որ պահվում է Չեբոքսարիում՝ Չուվաշիայի պետական պատկերասրահում[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архип Иванович Куинджи. Галерея картин художника — Радуга. 1900—1905» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.
  2. Государственный Русский музей — Живопись, XVIII — начало XX века (каталог). — Ленинград: Аврора и Искусство, 1980. — С. 163. — 448 с.
  3. «Архип Иванович Куинджи — Радуга (1900—1905)» (HTML). rodon.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.
  4. «Куинджи Архип Иванович — Радуга, 1900—1905» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 14.07.2012-ին.
  5. «Куинджи — Радуга (1900—05), Государственный Русский музей, Санкт-Петербург» (HTML). www.artprojekt.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.
  6. М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика. Посмертие (часть 3)» (HTML). www.kuinje.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 11.07.2012-ին.
  7. «Коллекция: мировая художественная культура — Куинджи Архип Иванович — Радуга. 1885—1895 (?)» (HTML). Российский общеобразовательный портал, artclassic.edu.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.
  8. «Куинджи Архип Иванович — Радуга» (HTML). www.centre.smr.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 14.07.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել