Ծերոն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ծեր բառից։ Ծերուն անվան տարբերակներից մեկն է։ Գործածվել է Կոստանդնուպոլսում և Նոր Նախիջևանում[1]։

Ծերոն
Ծերոն
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունծեր
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԾերիկ
Կապված հոդվածներ«Ծերոն» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Ծերոն սարկավագ, ազգական Հովհաննես քահանայի, ով Թովմա Մեծոփեցի պատմագրի եղբորորդին էր և Արճեշում ծերունի Հովհաննես քահանային 1445 թվականին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Ծերոն ոմն, 1469 թվականին հիշատակվել է Բյուրականում[3]։
  • Ծերոն տիրացու, որդի Տեր Գրիգորի, ստացող 1720 թվական[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 572 — 682 էջ։
  2. Նօտարք 147
  3. Ձեռագիր Վենետիկ Բ, 1114
  4. Տաշեան Ցուց․ 688