Ծարի մելիքություն, հայ ավատական իշխանություն Արցախի Ծար գավառում, 15-17-րդ դարերում։

Պատմական ակնարկ խմբագրել

15-րդ դարի կեսին Դոփյան Հասանի զավակներ Շահանշեի, Զահանշեի և Աղբուղայի սերունդների հատվածական հակումների պատճառով Վերին Խաչենի իշխանությունը բաժանվել է երեք ճյուղի։ Ջահանշեի սերունդները տեր են դարձել Ծար գավառին՝ իշխանանիստ դարձնելով Ծար ավանը, հոգևոր կենտրոն՝ Դադիվանքը։ Ծարի մելիքությունը համեմատաբար բարվոք վիճակում էր 16-րդ դարի վերջին և 17-րդ դարի առաջին կեսին։ 1603 թվականին Իրանի շահ Աբբաս I վավերացրել է Ծարի մելիքության իշխանությունը՝ հաստատելով Միրզաջանի որդի Սելիքբեկի (Մելքոն) մելիքական իրավունքը։

Ծարի մելիքությունը հաճախ է դաշնակցել տոհմակից և հարևան Սոդքի տերերի և Խամսայի մելիքությունների հետ՝ ընդդեմ թուրք-պարսկական հարձակումների և կովկասյան լեռնականների ասպատակությունների։ 18-րդ դարի վերջին Ծարի մելիքությունը լուծվել է Սոդքի և Ջրաբերդի մելիքությունների մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 120