Սուրբ Գրիգոր եկեղեցի (Ծար)

հայկական եկեղեցի Արցախում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)

Ծարի Սուրբ Գրիգոր եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության, Շահումյանի շրջանի, Ծար գյուղում, ծովի մակերևույթից 2030-2050 մետր բարձրության վրա։ Կառուցվել է 13-րդ դարում։

Սուրբ Գրիգոր եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՔելբաջարի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար

Պատմություն խմբագրել

Ծարը միջնադարյան Արցախի և ընդհանրապես Հայաստանի պատմամշակութային նշանավոր օջախներից մեկն էր։ Խաչենի իշանության շրջանում եղել է Արցախի երեք կենտրոններից մեկը (մյուս երկուսն էին Հաթերքը և Գանձասարը)։ 13-րդ դարում Ծարը Դոփյանների իշխանական տոհմի նստավայրն էր, որի տիրույթները ընդհանուր առմամբ կոչվում էին Ծար, Ծարա գավառ կամ Վերին-Խաչեն։ Իրենց շինարարական գործունեությամբ աչքի են ընկել Ծարա իշաններից ու հոգևորականներից շատերը, հայտնի է եղել հատկապես իշխանուհի Ասփա Օրբելյանը։

14-րդ դարասկզբին Ծարը ավերվել է թուրքերի ասպատակությունների ժամանակ, հայաթափվել է և այստեղ բնակություն են հաստատել քրդերը։ 1921 թվականին Վայկունիքի շրջանի հետ բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, մտել է Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի մեջ։ Խորհրդային շրջանում բարբարոսաբար ոչնչացվել է Ծարի պատմամշակութային հուշարձանների մեծ մասը։

Ճարտարապետություն խմբագրել

Ծարի Սուրբ Գրիգոր եկեղեցին, թաղապատ ծածկով միանավ բազիլիկ կառույց է, որը կառուցվել է 1274 թվականին, դրա մասին վկայում է բարավորի վրա եղած արձանագրությունը։ Եկեղեցին ի սկզբանե կառուցվել է սրբատաշ քարով, որից հետո 17-րդ դարում վերանորոգման արդյունքում օգտագործվել է անմշակ քարեր։ Կան նաև այլ արձանագրություններ, որոնցից մեկ գտնվում է մուտքից դեպի հյուսիս մի քարի վրա և ևս երկու արձանագրություն հարավային պատին։

Մինչև ազատագրումը այս եկեղեցին օգտագործվել է որպես օժանդակ պահեստ տեղացի թրքացած քրդերի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծարի Սուրբ Գրիգոր եկեղեցի».