Ծաղրապատում, արվեստի գործ, որը դիտավորյալ կրկնօրինակում է ուրիշի էական հատկանիշները, սովորաբար մեծ համբավ ունեցող գործի կամ գործերի խմբի հիման վրա՝ կատակերգական էֆֆեկտ ստեղծելու ակնկալիքով։

Ծաղրապատումները ստեղծվում են տարբեր ժանրերով և արվեստի տարբեր ճյուղերի հիման վրա։

Ավելի տարածված են գրականական ծաղրապատումները՝ ինչպես չափածո, այնպես էլ պոետիկական։

Հայտնի են ֆիլմեր-ծաղրապատումները. դրանք ֆիլմեր են, որոնք ծաղրապատում են կամ որոշակի շատ հայտնի ֆիլմեր, կամ ֆիլմի մի ամբողջ ենթաբաժին։

Առավել տարածված մեթոդներ խմբագրել

Ծաղրապատման կատակերգությանը սովորաբար հասնում են բավականին պարզ մեթոդների կիրառմամբ, որոնցից առավել տարածված են.

  1. Հիպերբոլիզացիան, երբ տվյալ ժանրի կամ ստեղծագործության էական հատկանիշները մինչև աբսուրդի աստիճան շեշտվում են և կրկնվում։
  2. Ստեղծագործության շրջումը, երբ տվյալ ժանրի կամ ստեղծագործության էական հատկանիշները փոխարինվում են հակադիր հատկանիշներով։
  3. Ենթատեքստի միակցումը, երբ ենթատեքստը այնպես է փոխվում, որ վերջնական ստեղծագործության ճշգրիտ կրկնված յուրահատկությունները դառնում են ամիմաստ և ծիծաղելի։