Ծաղկեվանք (Լիճք)

Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձան

Ծաղկեվանք մատուռ[2], Հայ առաքելական, կառուցման հստակ տարևթիվը հայտնի չէ, բայց որոշ արձանագրություններից կարելի է վերագրել 10-րդ դարի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, այստեղ նաև կա Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Ծաղկեվանք Մատուռ
Հիմնական տվյալներ
ՏեսակՄատուռ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼիճք[1]
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ներկա վիճակկիսավեր
Մասն էԳերեզմանոց
Կազմված էԽաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Հայրապետի, Հայրուտի և Խաթունի, Խաչքար Հայրապետի, Հայրուտի և Խաթունի և Խաչքար Աբրահամ քահանայի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]

Մատուռը տեղակայված է շրջապարսպից դեպի հյուսիս-արևելյան եզրին, մատուռի ծածկը և պատերի վերին մասերը փլված են։ Մատուռի ներսում կան վեց խաչքարեր, որոնցից 3-ը պատկանում է նույն գերդաստանին և իրենց վրա առկա է արժեքավոր արձանագրություններ։ Դրանք համարվում են այստեղի հնագույն հուշարձաններից, որոնցից առաջինը թվագրված է 1284 թվականով։ Սուրբ Աստվածածին եկեղեցի և մատուռը այդ տարածքում գտնվող 9-20-րդ դարերի գերեզմանոցի ենթահուշարձաններ են հանդիսանում։ Գերեզմանոցում պահպանվել է 10-17 դարերի 47 խաչքար և 5 տապանաքար։

Եկեղեցի խմբագրել

Սուրբ Աստվածածինը 14-րդ դարի կառույց է, գտնվում է շրջապարսպի հյուսիսային եզրին, Ծաղկեվանք մատուռից մոտ 50 մետր հեռավորության վրա, այն փայտածածկ է` շինված ճեղքված քարերով, պատերն ու տանիքը կիսափլված են։ Եկեղեցու բեմի ներսի կորության մեջ ագուցված են բազմաթիվ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 1456 թվականին։ Բեմի վրա առկա է Արամերեն արձանագրություն՝ որը պատկանում է Արտաշիսյան ժամանակաշրջանին, սահմանաքարի բեկորը գտնվելուց անմիջապես հետո տեղափոխվել է Երևան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԾԱՂԿԵՎԱՆՔ ՄԱՏՈՒՌ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.