Ծաղկաքաղ, Անթոլոգիա (հին հունարեն՝ ἀνθολογία - բռց. «հավաքում եմ ծաղիկ»), մի խումբ գրողների, գրական որևէ ուղղության կամ տվյալ ժողովրդի գրականության ընտիր ստեղծագործությունների հավաքածու։ Հնում այսպես էին կոչում անտիկ պոեզիայի լավագույն ստեղծագործությունների ժողովածուները[1]։

Հայ գրականության անթոլոգիաներ են հրատարակվել ոչ միայն հայերեն, այլև ուրիշ լեզուներով։ Օրինակ՝ 1916 թ. ռուսերեն լույս տեսավ «Հայաստանի պոեզիա» անթոլոգիան Վ. Բրյուսովի խմբագրությամբ, ուր հավաքված էին հայ բանաստեղծության լավագույն նմուշները՝ հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ա. Չոպանյանը հրատարակել է հայ պոեզիայի ծաղկաքաղը ֆրանսերեն։

Հայերեն հրատարակվել են ռուս, ուկրաինական, վրաց և այլ գրականությունների մի շարք անթոլոգիաներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 17.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 405  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթոլոգիա» հոդվածին։