Ծաղկավիժում, բույսերի կոկոնների և ծաղիկների թափվելու երևույթը։

Տեղի է ունենում բույսերի ծաղկման և պտղաբերման շրջանում լուսավորվածության, խոնավության և սննդանյութերի անբավարարությունից։ Կարող է առաջանալ նաև օդի ջերմաստիճանի տևական նվազումից կամ բարձրացումից, ցածր հարաբերական խոնավությունից, երաշտից, երկարատև անձրևներից (անբարենպաստ պայմանների պատճառով ծաղիկների մի մասը չի փոշոտվում, և ծաղկավիժումն ավելանում է)։ Այն դաշտերում, որտեղ բույսերն ունենում են միակողմանի փարթամ աճ, իսկ զարգացումը ետ է մնում (բույսերի հոռացում), ծաղկավիժումն ավելանում է։ Ծաղկավիժումն ուժեղ է արտահայտվում բամբակենու (60-70%), պտղատու, բոստանային և բանջարանոցային որոշ մշակաբույսերի մոտ։

Պայքարի միջոցներ խմբագրել

Պայքարի միջոցներն են ագրոտեխնիկական միջոցառումների կիրառումը՝

  • բույսերի լավագույն խտություն
  • պարարտացում և սնուցում
  • միջշարային տարածությունների մշակում
  • ոռոգում
  • ծերատում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 112