Ծաղկավանի կիկլոպյան ամրոց

Ծաղկավանի կիկլոպյան ամրոց, Կամո (այժմ՝ Գավառ) քաղաքից ութ կմ դեպի հարավ, Սարուխան գյուղի Հյուսիսային ծայրամասում սկսվում է մի բարձունք, որը տեղացիները Ծաղկավան են անվանում։ Այդ բարձունքի հարավային, ամենաբարձր մասում երևում են կիկլոպյան ամրոցի պարիսպների հետքեր։

Ծաղկավանի կիկլոպյան ամրոց

Բարձունքը, որի վրա է գտնվում ամրոցը, իր արևմտյան, հարավային և մասամբ էլ արևելյան կողմերի լանջերով խիստ քարքարոտ է ու անմատչելի։ Հյուսիսային կողմով այն երկարաձգվում է մի քանի կմ մինչև Կարմիր գյուղի սահմանները։

Ամրոցն իր շրջապատով արևելքից, հարավից և արևմուտքից ծածկված է բնակատեղիների հետքերով։ Գյուղացիները այդ վայրերում հողային աշխատանքներ կատարելիս հաճախ գտնում են զանազան հնագիտական իրեր, որոնք վերաբերում են ամրոցի գոյության շրջանին։

Աղբյուրներ խմբագրել