Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան

(Վերահղված է Ծաղկաձոր (առողջավայր)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկոցաձոր (այլ կիրառումներ)

Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան, տեղակայված է հայկական Ծաղկաձոր քաղաքի լեռնային մասում, Հայաստանի մայրաքաղաք Երևանից և Զվարթնոց օդակայանից մոտ 60 կմ հեռավորության վրա։

Ծաղկաձորը և Սևանա լիճը լեռնադահուկային երկրորդ ուղուց

Ծաղկաձորի պատմություն խմբագրել

Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է ծովի մակերևույթից 1750 մ բարձր Թեղենիս լեռան հարավարևելյան լանջին։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են ճոպանուղին և այլ սպորտային սարքավորումներ՝ խորհրդային մարզիկներին 1988 Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով։ Հետագայում քաղաքը զարգացավ որպես լեռնադահուկային առողջարան, իսկ վերջերս լիովին վերափոխվեց և հին ճոպանուղին փոխարինվեց նորով։ Ծաղկաձորը հայտնի է նաև Կեչառիսի վանքային համալիրի շնորհիվ։

Ճոպանուղիները խմբագրել

 
 

Ծաղկաձորում դահուկորդների և սնոուբորդինգի սիրահարների համար առկա է 27 կմ ճանապարհ և 6 վերելակ հյուրերին տեղափոխելու համար։ գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին

Ճոպանուղին գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին բաղկացած է երեք հաջորդական վերելակներից և ձգվում է լեռան ստորոտից (ծովի մակերևույթից 1969 մ ) մինչև լեռան գագաթը (2819 մ)։ 2006 թ. նոր՝ չորրորդ ճոպանուղին կառուցվեց, որով նոր դահուկային ուղի բացվեց[1][2]։

Ճոպանուղու առաջին հատվածը չորս տեղանի է, իսկ մյուս հատվածները երկտեղանի են։ Ներկայումս, թե ճոպանուղին, թե սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով և սարքավորումներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «WinterArmenia Ski Info». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 «Ծաղկաձոր Լեռնադահուկային Հանգստավայր | Ձմեռը Հայաստանում». Alaska հյուրանոցային համալիր. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.