Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկոցաձոր (այլ կիրառումներ)
Ծաղկաձոր լեռնադահուկային առողջարան, տեղակայված է հայկական Ծաղկաձոր քաղաքի լեռնային մասում, Հայաստանի մայրաքաղաք Երևանից և Զվարթնոց օդակայանից մոտ 60 կմ հեռավորության վրա։
Ծաղկաձորի պատմություն խմբագրել
Ծաղկաձոր քաղաքը տեղակայված է ծովի մակերևույթից 1750 մ բարձր Թեղենիս լեռան հարավարևելյան լանջին։ Խորհրդային ժամանակաշրջանում կառուցվել են ճոպանուղին և այլ սպորտային սարքավորումներ՝ խորհրդային մարզիկներին 1988 Ձմեռային օլիմպիական խաղերին նախապատրաստելու նպատակով։ Հետագայում քաղաքը զարգացավ որպես լեռնադահուկային առողջարան, իսկ վերջերս լիովին վերափոխվեց և հին ճոպանուղին փոխարինվեց նորով։ Ծաղկաձորը հայտնի է նաև Կեչառիսի վանքային համալիրի շնորհիվ։
Ճոպանուղիները խմբագրել
Ծաղկաձորում դահուկորդների և սնոուբորդինգի սիրահարների համար առկա է 27 կմ ճանապարհ և 6 վերելակ հյուրերին տեղափոխելու համար։ գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին
Ճոպանուղին գտնվում է Թեղենիս լեռան արևելյան լանջին բաղկացած է երեք հաջորդական վերելակներից և ձգվում է լեռան ստորոտից (ծովի մակերևույթից 1969 մ ) մինչև լեռան գագաթը (2819 մ)։ 2006 թ. նոր՝ չորրորդ ճոպանուղին կառուցվեց, որով նոր դահուկային ուղի բացվեց[1][2]։
Ճոպանուղու առաջին հատվածը չորս տեղանի է, իսկ մյուս հատվածները երկտեղանի են։ Ներկայումս, թե ճոպանուղին, թե սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով և սարքավորումներով[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «WinterArmenia Ski Info»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին։ Վերցված է 2013 թ․ ապրիլի 14
- ↑ «Ծաղկաձոր Լեռնադահուկային Հանգստավայր | Ձմեռը Հայաստանում»։ Alaska հյուրանոցային համալիր (հայերեն)։ Վերցված է 2022-05-29
- ↑ «Ծաղկաձոր Լեռնադահուկային Հանգստավայր | Ձմեռը Հայաստանում»։ Alaska հյուրանոցային համալիր (հայերեն)։ Վերցված է 2022-05-29