Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկոցաձոր (այլ կիրառումներ)

Ծաղկաձորի , հայկական ծիսական պար։ Կարելի է դասել այնպիսի պարանմուշների շարքին, որոնք դեռևս հնագույն սին հավատալիքների շրջանում կատարվել են ոչ միայն կոնկրետ ծեսերի ժամանակ, այլ գրեթե ամեն արարողության ժամանակ։ Ծաղկաձորի պարը հիմնականում պարել են Վասպուրականի շրջանում՝ ուխտագնացությունների ժամանակ։

«Կարին» ավանդական երգի-պարի համույթը պարում է Ծաղկաձորի

Ստուգաբանություն խմբագրել

«Ծաղկաձորի» անվանումն ամենայն հավանականությամբ ծագել է Վասպուրականի շրջանում շրջանի համանուն տեղանվան հետ, որտեղ կային մի քանի մատուռներ, սրբատեղիներ, և դեպի ուր ժամանում էին ուխտի գնացած վասպուրականցիները։

Խորհուրդ խմբագրել

«Ծաղկաձորին» կապված է պտղաբերության աստսվածությունների և բնության պտղաբերության, բուսական և կենդանական աշխարհի աճի վրա մոգական ազդեցություն ունեցող գործողությունների հետ։ Պարի կապը պտղաբերության հետ մատնանշում են նրանում տեղ գտած բարձր թռիչքները, որոնցով պարողները ուզում էին ստանալ մոգերի բարեհաճ վերաբերմունքն իրենց բերքի աճի նկատմամբ։

Պարային քայլեր խմբագրել

Պարի ձախ և աջ կտրուկ դարձումները խորհրդանշում են կյանքի տատանողականության, բնության ոչ բարենպաստ փոփոխությունների՝ երաշտների, կարկուտների և այլնի ազդեցությունը պտղաբերության վրա։ Պարաքայլերը վերջանում են դեպի աջ գնացող թռիչքներով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ծաղկաձորի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել