Ծաղկաբերդ
Ծաղկաբերդ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 32 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 80 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ծաղկաբերդ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Քաշաթաղ | |
Մակերես | 6448,3 կմ² | |
Բնակչություն | 221 մարդ | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Համայնքի մեջ ընդգրկված է Մարաթուկ գյուղը, որտեղ բնակվում է 18 մարդ, կա 5 տնտեսություն։
ԱշխարհագրությունԽմբագրել
Համայնքը լեռնային է, ունի 6448,3 հա տարածք, որից 2868,0 հա գյուղատնտեսական նշանակություն, 3431,3 հա անտառային հողեր։ Ծաղկաբերդ համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։
Համայնքի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 40 գործող անհատական ջրհորներ, կան նաև բնական փոքր սեզոնային բնույթի աղբյուր-առվակներ։
ՊատմությունԽմբագրել
Ազատագրվել է 1993 թվականի սեպտեմբերին, բնակեցվել է 1994 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։
ԲնակչությունԽմբագրել
2015 թվականին Ծաղկաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 221 մարդ, կա 61 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 238 | 204 | 211 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններԽմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ ժայռափոր «Քրոնք» եկեղեցի (12-13-րդ դարեր), կամուրջ «Կոտրած» (17-18-րդ դարեր), քարանձավ։
Հասարարակական կառույցներԽմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 46 աշակերտներ[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 350
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.