Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծագ (այլ կիրառումներ)

Ծագ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից արևելք, Ոսկեբերանի ափին, Մնձուր լեռան ստորոտներում։

Գյուղ
Ծագ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԱկնի գավառակ
Այլ անվանումներԶագ, Զաք, Ին, Քյուչուկ շեհիր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն խմբագրել

Հայրեն իրենց արտադրանքով բավարարում էին շրջակա թուրքական գյուղերի կարիքները, որի համար էլ թուրքերը գյուղը կոչում էին Ծագ կամ Քյուչուկ Շեհիր, որը նշանակում է փոքրիկ քաղաք։

Պատմություն խմբագրել

1895 թվականի ջարդերի ժամանակ հայերի մի մասը կոտորվեց, մնացած մասն էլ հավատափոխ եղավ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ գյուղն ամբողջովին ամայացավ։

Բնակչություն խմբագրել

1900 թվականին ուներ ավելի քան 100 տուն՝ մոտ 450 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղն ուներ Ս. Նշան անունով հայկական եկեղեցի։ Ըստ որոշ աղբյուրների եկեղեցին կառուցվել է 1249 թվականին։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արաբկիրի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 828

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 685