Խոսե Արիստեո Սարուխան Կերմես (իսպ.՝ José Sarukhán Kermez, հուլիսի 15, 1940(1940-07-15), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), կենսաբան, 1989 թ.-ից մինչև 1997 թվականն աշխատել է որպես Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ռեկտոր։

Խոսե Սարուխան
José Sarukhán Kermez
Ծնվել է1940 հուլիսի 15
Մեխիկո
Բնակության վայր(եր)Մեքսիկա Մեքսիկա
ՔաղաքացիությունՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունՄեքսիկացի
ՄասնագիտությունԿենսաբանություն
Բուսաբանություն
Բնապահպանություն
Հաստատություն(ներ)Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն[1], բուսաբանություն[1] և էկոլոգիա[1]
ԱնդամակցությունՄեքսիկայի գիտությունների ակադեմիա, Ազգային քոլեջ, Լոնդոնի թագավորական ընկերություն (2003-ից), Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա(1993-ից), Կատալոնական ինստիտուտի կենսաբանական գիտությունների բաժնի և ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիա (2009-ից)
Ալմա մատերՄեքսիկայի ազգային ինքնավար համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Տիրապետում է լեզուներինիսպաներեն
Գիտական ղեկավարդոկտորի աստիճան
ՊարգևներԱզգային պարգև արվեստի և գիտությունների ոլորտում

Ուսումնասիրություններ խմբագրել

Ավարտել է բակալավրի աստիճանը Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտությունների ֆակուլտետում, որտեղ ստացել է կենսաբանի կոչում, ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Չափինգոյի քոլեջում, և դոկտորի կոչում՝ Մեծ Բրիտանիայի Ուելսի համալսարանում[3]։

Աշխատանքային փորձ խմբագրել

Վերջին 32 տարիների ընթացքում եղել է հետազոտող, առաջինը՝ Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի կենսաբանության ինստիտուտի, ինչպես նաև 1979-1986 թթ.-ին եղել տնօրեն։ 1980 թ.-ին եղել է Մեքսիկայի ակադեմիական գիտությունների հետազոտական մրցանակի հաղթող[4]։ 1990 թ.-ին բժիշկ Սարուխանը ստացել է նաև Գիտությունների և արվեստների ազգային մրցանակ ֆիզիկական, մաթեմատիկական և բնական գիտությունների ոլորտում[5]։

1986-1988 թթ.-ին եղել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի գիտական հետազոտությունների համակարգող և 2 տարի՝ բարձրագույն ուսումնական պալատի ռեկտոր, 1989-1997 թթ.-ին Մեքսիկայի և այլ երկրների համալսարաններից ստացել է 6 պատվավոր դոկտորանտուրա։ 2000 թ.-ին նշանակվել է «Սոցիալական և մարդկային զարգացման հարցերով հանձնակատար» նախագահական կաբինետում, սակայն 2002 թ.-ին հրաժարվում է պաշտոնից։

1987 թ.-ի հուլիսի 26-ից բժիշկ Խոսե Սարուխանը Մեքսիկայի ազգային քոլեջի անդամ է։ Նա նաև Հանրապետության նախագահության գիտությունների խորհրդի անդամ էր, ինչպես նշել է Ադոլֆո Մարտինես Պալոմոն նրա երդմնակալության խորհրդաժողովին[6]։ Կոլիմայի համալսարանի և Մեխիկոյի Լա Սալե համալսարանի պատվավոր բժիշկ է[7]։

Բժիշկ Խոսե Սարուխանը «Մեքսիկայի ասոցիացիայի» պատվավոր փոխնախագահ է եղել, որի պատվավոր նախագահ է նաև բժիշկ Մարիո Մոլինան, 1995 թ.-ին քիմիայի նոբելյան մրցանակակիր։

2014 թ.-ի մարտից ի վեր եղել կրթության ոլորտում «Ազգային խորհրդի նախագահ»։ 2016 թ.-ին իր գործունեությունը ավարտվել է[8]։

Նրա որդին՝ Արտուրո Սարուխանը, մինչև 2013 թ.-ը եղել է Մեքսիկայի դեսպան Միացյալ Նահանգներում։

Գրականություն խմբագրել

Տարի Վերնագիր Համահեղինակ Հրատարակչություն Գրքի միջազգային ստանդարտ համար
2013 Դարվինի մուսաները Տնտեսական մշակույթի հիմնադրամ 9786071613202 «Գիտությունը բոլորի համար»

ժողովածուի մի մասն է, #70:

Գրքի 6 հրատարակություն է եղել[9]։

2016 Կլիմայի փոփոխություն. պատճառները, հետևանքները և լուծումները Մարիլ Մոլինա, Խուլիա Կարաբիաս Տնտեսական մշակույթի հիմնադրամ «Գիտությունը բոլորի համար»

ժողովածուի մի մասն է #241[10]:

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1029802513 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://web.archive.org/web/20080917062615/http://www.colegionacional.org.mx/SACSCMS/XStatic/colegionacional/template/content.aspx?se=vida&te=detallemiembro&mi=143
  4. «AMC - Content». web.archive.org. 2007 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  5. https://web.archive.org/web/20110722225045/http://www.ecultura.gob.mx/artistas_y_grupos_artisticos/pnca/indiceac/pnca_anoycampo.pdf
  6. «Consejo Consultivo de Ciencias (CCC)». www.ccciencias.mx. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  7. «http://www.ulsa.edu.mx/noticias/detalle_noticia.php?id=189». {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  8. http://www.coparmex.org.mx/index.php?option=com_content&view=article&id=840:consejo-nacional-de-participacion-social-en-la-educacion&catid=20:noticias&Itemid=566
  9. «La Ciencia para Todos». web.archive.org. 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  10. «https://web.archive.org/web/20170303201048/http://www.lacienciaparatodos.mx/Autores.aspx?Nombre=Sarukh%C3%A1n%20Kermes,%20Jos%C3%A9&id=S». {{cite web}}: External link in |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)