Խաչիկ Սամուելյան
հայ լեզվաբան, պատմաբան
(Վերահղված է Խ. Սամուելյանից)
Խաչիկ Ստեփանի Սամուելյան (1873, Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ, իրավագետ, պատմաբան և լեզվաբան, հայագետ[1]։ Խաչիկ Սամուելյանը Հայաստանում ազգագրական գիտության հիմնադիրներից մեկն էր։ Նա մշակել էր տոտեմիզմի, մայրապետության, խնդիրների մի շարք, սովորութական իրավունքի որոշ հիմնահարցեր։
Խաչիկ Սամուելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1873 Կերչ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1940 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, լեզվաբան, ազգագրագետ, բանասեր և թարգմանիչ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1900) և Ենայի համալսարան (1903) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Խաչիկ Սամուելյանը ծնվել է 1873 թ. Ղրիմի Կերչ քաղաքում, քահանայի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թեոդոսիայի գիմնազիայում։
- 1895-1900 թթ. սովորել և ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը[2]։
- 1901-1903 թթ. ուսանել է գերմանական Ենայի համալսարանում։ Արտասահմանից վերադառնալուց հետո Խաչիկ Սամուելյանը բնակություն է հաստատում Թիֆլիսում և մինչև 1907 թ. զբաղվում է ժուռնալիստիկայով[2]։
- 1904-1905 թթ. եղել է «Կովկասյան գյուղտնտեսություն» (ռուս.՝ Кавказское сельское хозяйство) ամսագրի քարտուղարը։ Այդ շրջանում նա բազմաթիվ հոդվածներով հանդես է գալիս պարբերական մամուլում։
ՀիշատակԽմբագրել
- Երևանի Էրեբունի համայնքի Խաչիկ Սամուելյան անվան թիվ 47 միջնակարգ դպրոց[3]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Խաչիկ Սամուելյանը ՀՀ ԱՆ Իրավաբանական ինստիտուտի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8
- ↑ 2,0 2,1 Կ.Վ. Մելիք-Փաշայան, Խաչիկ Սամուելյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Պատմաբանասիրական հանդես, № 1», 1974 — 86, էջեր 86 — 96 էջ։
- ↑ ԵՐԵՎԱՆԻ №47 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԽԱՉԻԿ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ(չաշխատող հղում)
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 162)։ |