Խորեն Հարությունի Պալյան (մարտի 10, 1935, Տրիպոլի, Լիբանան - հունվարի 23, 2007, Երևան, Հայաստան), հայ հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրաբարի մասնագետ։

Խորեն Հարությունի Պալյան
Դիմանկար
Ծնվել էմարտի 10, 1935(1935-03-10)
ԾննդավայրՏրիպոլի, Լիբանան
Մահացել էհունվարի 23, 2007(2007-01-23) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանՍուրբ Գայանե եկեղեցի
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Երևանի պետական համալսարան (1968)
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Սևանի Վազգենյան դպրանոց
ԱմուսինԼուսինե Զաքարյան

Եղել է Լուսինե Զաքարյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

 
«Ձայնագրեալ Շարական» գրքի աշխատանքային էջերից
 
«Ձայնագրեալ Շարական» գրքի աշխատանքային էջերից

Ծնվել է Լիբանանում Սփյուռքի բազմամյա մանկավարժ և հասարակական գործիչ Հարություն Պալյանի ընտանիքում։ 1946 թվականին հայրենդարձել է։ Ավարտել է Ս.Էջմիածնի հոգևոր ճեմարանը։ 1955 թվականի դեկտեմբերին Մայր տաճարում ձեռնադրվել է սարկավագ և 1961 թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1962 թվականին Օշականում պաշտպանել է վարդապետական ավարտաճառ և ստացել վարդապետական չորս աստիճաններ։ Սուրբ Էջմիածնում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։

Գործունեություն խմբագրել

1965 թվականին թողել է հոգևոր ասպարեզը և ամուսնացել հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի հետ։ 1965-1968 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, եղել է հայոց լեզվի պատմության ամբիոնի դասախոս, դասավանդել լեզվի պատմություն և գրաբար, 1995-2005 թթ՝ աստվածաբանության ֆակուլտետում՝ ծիսագիտություն, վարքաբանություն։ 15 տարի ղեկավարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի «Հայ տոհմիկ» երգչախումբը, որը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանի տարբեր շրջաններում և Արցախում։

1978-2004 թթ. դասավանդել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա Սևանի Վազգենյան դպրանոցում ժամակարգություն, տեսական շարականագիտություն և հայ հոգևոր երաժշտություն առարկաները։ Հիշյալ ծառայությունները բարձր գնահատելով՝ Վեհափառ Հայրապետ Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Խորեն Պալյանին շնորհել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը։

Մանկավարժական և հասարակական գործունեությանը զուգահեռ հեղինակել է երաժշտագիտական, բանասիրական, եկեղեցագիտական բազմաթիվ հոդվածներ։ Ունի նաև բազմաթիվ հոդվածներ Հայկական սովետական հանրագիտարանում[1], Մանկական Քրիստոնեական Հանրագիտարանի համահեղինակներից է[2]։ Տարբեր տարիներին վարել է նաև «Զրույցներ գրաբարի մասին», «Խորհուրդ խորին» և այլ հեռուստատեսային հաղորդաշարեր։ 1996-ից 2005 թվականներին վարել է «Արևագալ» երաժշտական-հոգևոր ամենշաբաթյա հաղորդաշարը։

1993 թվականից ընդգրկվել է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի շարականագիտության բաժնի խմբագրական կազմի մէջ՝ մասնակցելով հրատարակչական աշխատանքներին. արդիւնքում հրատարակուել է «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց» գրքի Ա հատորը[3] և «Արեւագալի շարականներ» ժողովածուն։

Խորեն Պալյանը համահեղինակ է «Դասական գրաբարի հատընտիր» գրքի։ 2005 թվականին լույս է տեսել հեղինակային «Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ» ուսումնական ձեռնարկը։ 1989 թվականից ամենամյա համերգ-դասախոսություններով, համերգներով հանդես է եկել Լոս-Անջելեսում, Հելսինկիում։

Խորեն Պալյանը վերջին տարիներին նաև ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալել, անդամ էր «Հայ մտավորականների ֆորում» կազմակերպության ավագանու։

Պալյանի աճյունը ամփոփված է Էջմիածին քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու բակի գերեզմանատանը։

 
Խորեն Պալյանի գերեզմանը Սուրբ Գայանե եկեղցեու բակում

Պարգևներ խմբագրել

  • Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի անդամ, 2006
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան

Աշխատություններ խմբագրել

Համահեղինակություն

  • Ձայնագրեալ Շարական հոգևոր երգոց սուրբ և ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց, Հատոր Ա, Աշխատասիրութեամբ՝ Ստեփան Ռոստոմեանի (խմբագիր), Խորէն Պալեանի, Արամ Պետրոսեանի, Սոնա Յովհաննիսեանի[3]
  • Դասական գրաբարի հատընտիր
  • Ժամակարգություն Հայաստանեայց Եկեղեցւոյ, 2005

Հաղորդումներ խմբագրել

  • «Զրույցներ գրաբարի մասին»
  • «Խորհուրդ խորին»
  • «Արևագալ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան
  2. Մանկական Քրիստոնեական Հանրագիտարան 1998 թ «Արեգ»
  3. 3,0 3,1 Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց սուրբ եւ ուղղափառ առաքելական Եկեղեցւոյս Հայաստանեայց, Հատոր Ա 1997, 514 էջ

Արտաքին հղումներ խմբագրել