Խաչատուր Եսայան

հայ նկարիչ
(Վերահղված է Խ. Եսայանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատուր Հակոբի Եսայան (օգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1909[1][2], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1977(1977-04-24)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965

Խաչատուր Եսայան
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1909[1][2]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էապրիլի 24, 1977(1977-04-24)[1][2] (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կրթություն«Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1931)[1] և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1938)[1]
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱմուսինՌուզաննա Վարդանյան
Խաչատուր Եսայան Վիքիդարանում

Դերասանուհի Ռուզաննա Վարդանյանի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

Խաչատուր Եսայանը ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ 1931 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը, 1938 թվականին՝ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտը։ 1968 թվականին լույս է տեսել Եսայանի նկարների «Հայաստանի հուշարձանները» ալբոմը[3]։ 1940-1948 թվականներին եղել է Երևանում Պետական ադրբեջանական թատրոնի գլխավոր նկարիչը, 1941-1949 թվականներին դասավանդել է Երևանի գեղանկարչական հաստատության թատերական ֆակուլտետում։ 1968-1970 թվականներին եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր նկարիչը[4]։

Խաչատուր Եսայանի աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[5]։

Ստեղծագործական գործունեություն խմբագրել

Ստեղծել է բնանկարներ, քաղաքային տեսարաններ՝ «Աշտարակ» (1958), «Հռոմը երեկոյան» (1961, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Գեղարդի ճանապարհը» (1967), «Հայրենի քաղաք, Կարս» (1967)։

Խաչատուր Եսայանը հաստոցային գեղանկարիչ է՝ նուրբ բնանկարային լիրիկայով[6]։ Նրա բնանկարները ինքնուրույն են իրենց լիրիկական ներշնչվածությամբ, գույների նրբությամբ։ Նրանց բնորոշ չէ Սարյանի արվեստին հատուկ սինթետիզմը, Բաշինջաղյանի էֆեկտիվությունը, Թերլեմեզյանի էպիքականությունը, Առաքելյանի պատմողականությունը։ Եսայանի մոտ դրանք ավելի շուտ բնանկար-տրամադրություններ են, որոնք տալիս են հայրենի բնության նուրբ և խորաթափանց ընկալումը, հայրենի սարերով, դաշտերով և այգիներով հիացումը։

Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում ձևավորել է Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք» (1943), Օպերայի և բալետի թատրոնում՝ Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1956, 1974), Ի. Ստրավինսկու «էդիպ արքա» (1963), Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» (1969) ներկայացումները։

Եսայանը թատրոնում ներմուծել է իր մեծ ավանդը։ Եսայանը աշխատել է դրամաների, օպերաների, բալետների ձևավորման վրա։ 1938 թվականին Եսայանը Մոսկվայի Փոքր թատրոնում Կ. Յուոնի էսքիզներով դեկորացիաներ է պատրաստել Ա. Գրիբոեդովի «Խելքից պատուհասը» բեմականացման համար։ Դրա համար լավ դպրոցներ են եղել նաև պատերազմի տարիներին առաջին ինքնուրույն բեմադրությունները տարբեր թատրոններում, օրինակ ՝ Ա. Պուշկինի «Բորիս Գոդունովը», Ու. ՇԵքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրաման, Լ. Դելիբի «Լակմե» օպերան, Վ. Լիվշիցու «Ծուռթաթ եղբայրները» տիկնիկային թատրոնում, Վ. Վալենտինովի «Կրակի քրմուհին» օպերետտան, ինչպես նաև հայկական և ադրբեջանական պիեսներ («Գևորգ Մարզպետունի», Ս. Վուրգունի «Ֆերդախ և Շիրին», Լ. Գուսեյնովի «Նիզամին» և այլն)։ Ինչպես տեսանք նկարիչը իր առաջին փորձերը արել է թատերական տարբեր ժանրերում և այս բազմազանությունը օգնում էր նրան յուրացնելու թատերական գործը՝ զարգացնելով օրինակներ գտնելու հնարավորությունը, որոնք կհամապատասխանեին ստեղծագործության ոճին և ոգուն։ Այս աշխատանքների թվում կային գործեր, որ արժանացան բարձր մշակույթի ուշադրությանը, օրինակ՝ «Գևորգ Մարզպետունի», սակայն դրանք դեռևս ինքնուրույն չէին և չէին կրում Եսայանի ինքնատիպության դրոշմը։

Եսայանի արվեստում շրջադարձային է եղել Մ. Սարյանի և Ա. Միրզոյանի հետ համագործակցությունը Ա. Սպենդիարյանի անվան թատրոնում Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորման ժամանակ (1956)[7]։ Եսայանի ստեղծագործական ուղին ուսումնասիրող Ռ. Հովհաննիսյանը գրում է.

  «Ձևավորուների խիստ մոնումենտալ ձևը՝ իրականացված Եսայանի կողմից, լավագույն ձևով համապատասխանում էր օպերայի պատմական ոգուն։ Այն պատմում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, վրաց և ռուս ժողովուրդների հետ բարեկամության մասին»։  

Լավ յուրացնելով բեմական ձևավորման կանոնները՝ Եսայանը մեծածավալ ձևավորումերի սակավ քանակը համադրել է հստակ գծագրված կուլիսների և ֆոնի հետ՝ հասնելով բնորոշ նկարների առավելագույն արտահայտչականության, օրինակ՝ պալատը և հատկապես եկեղեցու դիմացի հարթակը։ Նուրբ գեղագիտական ոճով էր արված օպերայի վարագույրը, որի վրա պատկերված էր սուր և վահան՝ ժողովրդա-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Բնանկարչի նրա տաղանդը իր արտահայտությունն է գտնում օրինակ «Սոնա» բալետի աշխատանքներում, որը վերաբերում է հիսունական թվականների վերջերի նրա աշխատանքներին, ինչպես նաև «Սոս և Վարդիթեր» օպերայում։ Վաթսունական թվականներին Եսայանը սիստեմատիկ աշխատել է թատրոնում և ստեղծել մի շարք հիանալի աշխատանքներ։ Առավել ուժեղ և լավ են ստացվել այն գործերը, ուր նա հավատարիմ է մնացել իր ստեղծագործական թեմային։ Այսպես Ա. Բաբաևի «Արծվաբերդ» և Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի էսքիզներում և դեկորներում նկատելի են հայ բնության ձևեր՝ հաղորդված տաք գույներվ և պոետիկական։ Սպենդիարյանի թատրոնում Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի բեմադրության համար Եսայանը ստեղծել է խիստ, բայց և ռոմանիկ պոետականությամբ և խորհրդավորությամբ լի մի ձևավորում։ Հատկապես սա վերաբերում է այն էսքիզներին, որ պատկերում էին գերեզմանոցի եկեղեցին և ծովի ժայռոտ ափը՝ լուսավորված լուսնի լույսով։ Սրանք խիստ գունային համակարգում են ստեղծվել և համահունչ էին օպերայի երաժշտությանը։

«Չիո չիո սան»-ի դեկորներում Եսայանը փորձել է տալ ճապոնական լաքապատ իրերի իմիտացիա։ Օրինակ՝ սև ֆոնի վրա բամբուկից դեղին տնակ է։ Հետին ֆոնի վրա ծովն է նավով։ Էսքիզը շատ լավն է, բայց այնտեղ կան Եսայանին ոչ բնորոշ գծեր։ Վաթսունական թվականների արվեստին բնորոշ նոր շունչը առաջին անգամ Եսայանի մոտ հայտնաբերվեց Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում Կ. Լևի «Լաբիրինթոս» պիեսի ձևավորման ժամանակ։ Այստեղ ստեղծվում է միաժամանակյա ձևավորում։ Բեմի հայելին բաժանում էր առաջին պլանի տարածությունը չորս մասի։ Այս մասերում կատարվում էին խաղարկային էպիզոդներ։ Իսկ ֆոն էր ծառայում հետևի պլանի մեծ պաննոն, որը տալիս էր ժամանակակից կապիտալիստական քաղաքի տեսք։ Այս լուծումը օրիգինալ էր, բայց՝ չոր և վերաբերում էր սխեմատիկ արված էսքիզներին, ուր բացակայում էին Եսայանին բնորոշ լիրիկականությունը և զգացմունքայնությունը։ Սպենդիարյանի անվան թատրոնում ձևավորել է «Էդիպ արքան»։

Չիրագործված էսքիզներ խմբագրել

Ստեղծել է Բիզեի «Կարմեն» և Պուչչինի «Չիո չիո Սան» օպերաների էսքիզները, որոնք սակայն չեն իրագործվել։ «Կարմենի» էսքիզները գունային են, արևային և վառ։ Առաջին արարի էսքիզում սյուժետային պատկերներից բացի կա նաև մի պլակատ՝ ցլամարտիկի պատկերով։

Ցուցահանդեսներ խմբագրել

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Լենինականում, Բաքվում, Մոսկվայում։

  • Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես» (Մոսկվա, 1946)
  • «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես» (Մոսկվա, 1947)
  • «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես» (Մոսկվա, 1949)
  • «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես» (Մոսկվա, 1951)
  • «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես» (Մոսկվա, 1955)

2009 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում կազմակերպվել է Խաչատուր Եսայանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Եսայանի մոտ 100 աշխատանքները[8]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1956
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1965
  • «Պատվո նշան» շքանշան (27.06.1956)

Գրականություն խմբագրել

  • Եսայան Խ. և Քոլոզյան Բ., Ստեղծագործությունների ցուցահանդես։ Կատալոգ, Երևան, 1946 թ.,
  • Մ. Սարյան, Բնության երգիչը, 1959, N 9
  • Կատալոգ Խ. Եսայանի ցուցահանդեսի, Երևան, 1946, 1948, 1959, 1970
  • Оганесян, Раффи, Пейзажная живопись, армянская, советская — Хачатур Есаян. — Москва : Сов. художник, 1965. — 28 с., 12 л.
  • Татьяна Махмурян, Народный художник Армении — Хачатур Есаян : (каталог выставки) — Ереван : издание Дома художника Армении, 1970. — 98, [1] с. : ил., цв. ил., портр.; 20 см.
  • С. М. Ерлашова, Государственный музей искусства народов Востока. Отдел Советского Востока, Изобразит. искусство,, 1971 — Всего страниц: 261.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «AV Production - Խաչատուր Եսայան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Նրա աշխատանքները նոր խոսք էին Հայաստանի բնանկարային գեղանկարչության մեջ… Խաչատուր Եսայան (լուսանկարներ)». www.panorama.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  8. «Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Խ.Եսայանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես». armenpress.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչատուր Եսայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 523