Խաչենիկ Անեցի
(Վերահղված է Խ. Անեցիից)
Խաչենիկ Անեցի (ծննդյան և մահվան թթ. անհայտ), XIII դարի հայ ճարտարապետ։ Կառուցել է Արցախի Վարանդա գավառի Հացի գյուղի (այժմ՝ Արցախի-ի Մարտունու շրջանում) մոտ գտնվող «Բռի եղցի» հուշարձանախմբի եկեղեցիներից մեկը և կերտել որմնափակ խաչքար։ Եկեղեցին միանավ է, թաղածածկ՝ կառուցված սպիտակավուն կրաքարի անտաշ սալերից։ Միակ՝ արևմտյան դուռն ունի քանդակազարդ շքամուտք։ Ճարտարապետի անունը հիշատակող արձանագրությունները գտնվում են եկեղեցու մուտքի վերևում և որմնափակ խաչքարի հյուսիսային կողին։
Խաչենիկ Անեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1][2] |
Մահացել է | անհայտ[1][2] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 509.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 26)։ |