Խ․ Գիլանյանցի «Լաստո» լիմոնադի գործարան և եկամտաբեր տուն (Տեր-Ղուկասովի փողոց)

Խ․ Գիլանյանցի «Լաստո» լիմոնադի գործարան և եկամտաբեր տուն (Տեր-Ղուկասովի փողոց) հանքային և բուժական ջրեր, մրգային հյութեր և խմիչքներ (օշարակ), ինչպես նաև բազմատեսակ մրգային լիմոնադներ արտադրող գործարան, որը սկսել է աշխատել 1892 թվականից։

Պատմություն խմբագրել

Գործարանի ստեղծման համար 1890 թվականին Խ․ Գիլանյանցը վարձակալում է Տեր-Ղուկասովի փողոցում գտնվող Տ․ Խանդամիրյանցի տան աջ, հարավարևմտյան թևը՝ միհարկանի, վեցսենյականոց, կառուցված տուֆից և աղյուսից։ Այն 1904 թվականին գործարարը որպես սեփականություն ձեռք է բերում արդեն սեփականատիրոջից՝ Ե․ Ջանփոլադյանից։ 1907 թվականին տեխնոլոգիական պրոցեսի կատարելագործմանը զուգահեռ, երբ գործարանը մեքենայացվում է, էլեկտրաֆիկացվում, զինվում ժամանակակից սարքավորումներով՝ «վերջին արտադրության մեքենաներով», տարվում է արմատական վերակառուցում և ընդլայնում։ Ի տարբերություն նախորդ նմուշների՝ համալիրը միավորում է արտադրական, բնակելի և առևտրական մասերը, բացի դրանից, տեղակայված է երկու հատվող ճանապարհների անկյունում։ Ճարտարապետական հնարքի հիմնավորման մեջ առաջնահերթ դեր է խաղում հողամասի դիրքը, որն ունի խիստ ձգված ուղղանկյան տեսք՝ կարճ կողմով ուղղված դեպի Տեր-Ղուկասովի փողոցը, իսկ երկարով՝ դեպի փակուղին։

Ճարտարապետություն խմբագրել

Երկհարկանի նկուղով հիմնական մասնաշենքի (ուղղված դեպի կենտրոնական փողոց) առաջին հարկում կառուցված է խանութ և սրճարան, իսկ երկրորդ հարկում գտնվում են բնակելի և տոնակատարությունների սենյակները։ Արտադրական մասնաշենքը դուրս է գալիս դեպի փակուղի, որը ինչ- որ չափով նվազեցնում է քաղաքաշինական պահանջները ներածական պատկերացման տեսանկյունից։ Հին գործարանի հետ համեմատած՝ արտադրական տեղամասերի ծավալը էապես մեծացված է և միավորված ընդարձակ և ժամանակակից արտադրամասերի մեջ, որոնց տարածքը բաժանում է երկայնակի սյունաշարը։ Կամարակապ նկուղներում գտնվում են պահեստները։ Բնակարանը կազմված է վեց սենյակից, առաջնային մասից և խոհանոցից։

Հատակագծի կառուցվածքը զարգանում է հարավարևելյան ուղղության քառակուսուց և շարունակվում դեպի հարավարևելյան պատի թևի ուժեղ ձգված անկյունը, որի ներքին լայնածավալ հարթությունը համապատասխանում է քառակուսու կեսին։ Շինության երկու հարկերի բաժանման մեխանիզմը սկզբունքորեն նույնն է՝ չհաշված ավելի մասնավոր բնակարանի ներքին բաժանումը։ Շարքով տեղակայված թևի սենյակները կապված են բակային պատկերասրահի հետ։

Հատակագծային կառուցվածքում ձեռք բերված ռացիոնալ դասավորությունը թույլ է տալիս ֆունկցիոնալ հիմնավորմամբ լուծել ծավալատարածքային խնդիրը՝ գտնելով ճարտարապետական մեկնաբանություններում ձևի և գործառույթի սահմանափակ փոխհարաբերություններ, հաջողված համընկնումներ արտաքին միջավայրի և ձևի հետ։ Դրանից ելնելով՝ գլխավոր հյուսիսարևմտյան մասը մշակված է հանդիսավոր ոգով, ինչը թելադրված է Ջանփոլադյանի թատրոնի շենքի անմիջական հարևանությամբ։

Ասեմետրիկ կոմպոզիցիայում արտահայտված է ներքին տարածությունների ֆունկցիոնալ պարունակությունը․ ճակատային մասը բաժանված է երեք հատվածի, ընդգծված է հիմնական մուտքի կողային դիրքը, ցուցափեղկերի լայն բացվածքները, յուրաքանչյուրը վերին աստիճանների մի քանի զույգ պատուհանների հետ բնորոշ համադրությամբ, ընդգծում են բնակելի և առևտրական մասերի դիրքը։ Փայտե ուռուցիկ դռները դեկորատիվ-կիրառական արվեստի ինքնուրույն ստեղծագործություններ են։

Երկրորդ հարկի պլաստիկան ավելի հագեցած է։ Պատշգամբի դռները շքամուտքի վերևում վերցված են բարակ որմնասյուների միջև բարդ խոյակներով և նեցուկային վերնաճակատով՝ կենտրոնում կոթող, որը ընդգրկում է կամարի վերջավորությունները։

Ճարտարապետական-գեղարվեստական թեմայի առաջնորդող բովանդակությունը շարունակվում է հարավարևմտյան ճակատային մասի անկյունային հատվածում, ապա դեկորատիվ հագեցվածությունը դուրս է գալիս և արտադրական մասնաշենքի գլխավոր պատի հետ կոմպոզիցիոն կապը պահպանում է ռիթմի լեյտմոտիվը որմնախորշերի և գոտիների հորիզոնական բաժանումների հարթ մակերևույթի վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 180-182 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։