Խրոնիկական մնայուն հեպատիտ

Խրոնիկական մնայուն հեպատիտ, հեպատիտի ավելի հաճախ հանդիպող տեսակ է։ Հայտնի է նատ պերսիսվող հեպատիտ անունով։ Ախտահարում է լյարդը։ Ունի առաջացման բնորոշ պատճառներ, սպեցիֆիկ կլինիկա և կոորդինացված բուժում։

Խրոնիկական մնայուն հեպատիտ
Հիվանդության ախտանշաններախորժակի վատացում, սրտխառնոց, գխտոց, բերանի դառնություն, ընդհանուր թուլությունից, հոգնածությունից, ենթատենդային ջերմությունից, կղանքի անկայունությունից
Վնասում էլյարդը, փայծաղը
Բուժումստացիոնար (ռեժիմային, դեղորայքային)

Պատճառները խմբագրել

Հիմնական պատճառները համարվում են`

  • սուր վիրուսային հեպատիտը
  • թունային և թունա-ալերգիական գործոնները (արդյունաբերական և քինիական նյութեր, դեղորայք, թմրանյութեր)
  • սննդային խանգարումները

Կլինիկան խմբագրել

Հիվանդության սրացման ժամանակ կլինիկան նմանվում է Բոտկինի հիվանդության սուր շրջանին։ Հիվանդները նշում են ցավեր կամ ծանրություն աջ թուլակողում և վերորովայնային շրջանում։ Դա կապվում է լեղուղիների մեջ վարակի ներթափանցման կամ դրանց դիսկինեզիայի հետ։ Հաճախ հանդիպում են նաև դիսպեպտիկ երևույթներ`

  • ախորժակի վատացում
  • սրտխառնոց
  • գխտոց
  • բերանի դառնություն

Այս սիմպտոմները դեպքերի մեծ մասում կապված են լինում մարսողական օրգանների ախտահարման հետ։ Հաճախակի արտահայտություններից են նաև աթենո-վեգետատիվ երևույթները։ Երբեմն հիվանդները գանգատվում են նաև`

  • ընդհանուր թուլությունից
  • հոգնածությունից
  • ենթատենդային ջերմությունից
  • կղանքի անկայունությունից

Պերսիսվող հեպատիտի ժամանակ լյարդը, հազվադեպ նաև փայծաղը մեծ են լինում, երբեմն առաջանում են «անոթային աստղիկներ», մաշկի գորշադեղնավուն գունավորում, «լյարդային ափեր»։ Լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ քիչ են նկատվում։ Հիվանդության սրացման շրջանում ընդհանուր բիլիռուբինը 1-3 մգ% է լինում, հաճախ ազատ ֆրակցիայի հաշվին։ Դեպքերի ⅓-ում տրանսամինազայի և ալդոզների ակտիվությունը աննշան բարձրանում է, խոլինէստերազայինը` չափավոր իջնում, իսկ հիմնային ֆոսֆատազան մնում է նորմայի սահմաններում։ Ավելի ուշ շրջաններում արյան շիճուկում բարձրանում է նաև ֆիբրինոգենի և երկաթի քանակը։ Դանդաղում է բրոմսուլֆալեինի և բենգալյան կարմիր աղի դուրս բերումը։ Լեղու B և C բաժիններում հայտնաբերվում են մեծ քանակով լեյկոցիտներ, լորձ, շերտազատված էպիթել, խոլեստերինի բյուրեղներ։ Հայտնաբերվում է նաև լեղապարկի պատերի կծկողականության թուլացում, տոնուսի իջեցում խոլեցիստոգրաֆիայի միջոցով։ Ռեոհեպատոգրաֆիան և ռադիոհեպատոգրաֆիան ցույց են տալիս ներլյարդային հեմոդինամիկայի թուլացում։

Խրոնիկական պերսիսվող հեպատիտը միապաղաղ ընթացք ունի, տարիներով բորբոքային պրոցեսի առաջընթաց չի նկատվում, ստացումները հազվադեպ են։ Հեպատիտի այս ձևը հետագայում կարող է ավարտվել լյարդի ֆիբրոզի կազմափոխումով։

Բուժումը խմբագրել

Խրոնիկական պերսիսվող հեպատիտը սրացման շրջանում պետք է բուժել ստացիոնար պայմաններում։ Հիվանդներին անհրաժեշտ է կազմակերպել օպտիմալ հանգստի ռեժիմ, ֆիզիկական և նյարդային լարվածության թուլացում։ Դեղորայքային բուժման մեջ պետք է ընդգրկել նյութափոխանակությունը խթանող դեմորայք, լեղու արտահոսը լավացնող միջոցներ, սիմպտոմատիկ և այլ դեղորայք։ Ուղեկցող հիվանդությունների դեպքում նշանակվում է համապատասխան բուժում։

Գրականություն խմբագրել

  • Հ. Բ. Բաղդասարյան– Մարսողական օրգանների հիվանդություններ, Երևան, 1984, 422