Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ
Խրոնիկական ագրեսիվ հեպատիտի առաջացման հիմնական պատճառը Բոտկինի հիվանդությունն է։ Խրոնիկական ագրեսիվ հեպատիտը կարող է առաջանալ այս հիվանդությունից անմիջապես հետո կամ տարիներ անց։ Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ կարող է առաջանալ նաև արտադրական կամ կենցաղային թունավորումներից, նախօրոք ընդունած որոշ դեղամիջոցներից հետո և այլ պատճառ։
Խրոնիկական ագրեսիվ հեպատիտ | |
---|---|
Հիվանդության ախտանշաններ | խիստ թուլությունը, աշխատունակության կորուսը, հոգեկան ընկճվածությունը, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում, անտանելիություն ճարպային սննդի և ալկոհոլի նկատմամբ, լուծ, քաշի նվազում |
Վնասում է | լյարդը, փայծաղը |
Բուժում | ռեժիմային, դեղորայքային |
Կլինիկան Խմբագրել
Խրոնիկական ագրեսիվ հեպատիտը բնորոշվում է արտահայտությունների բազմազանությամբ։ Դրանք կարելի է խմբավորել ըստ 3 հիմնական համախտանիշների`
- ասթենո-վեգետատիվ
- դիսպեպտիկ
- «փոքր» լյարդային անբավարարություն
Ըստ կլինիկական յուրահատկությունների ընդունվում է խրոնիկական ագրեսիվ հեպատիտի 2 տարբերակ`
- լյարդային ախտանիշների արտահայտությամբ
- արտալյարդային երևույթների գերակշռությամբ (լյուպոիդ)
Լյարդային ախտանիշներով զարգացող ագրեսիվ հեպատիտ Խմբագրել
Լյարդային ախտանիշների գերակշռությամբ ընթացող խրոնիկական ագրեսիվ հեպատիտին բնորոշ է`
- խիստ թուլությունը
- աշխատունակության կորուսը
- հոգեկան ընկճվածությունը
- աջ թուլակողում կամ վերորոբայնային շրջանում ծանրության և լարվածության զգացումը
- տնքացող, երբեմն նաև ուժեղ մշտական ցավերը
Սրացման շրջանում միանում է նաև բարձր ջերմությունը և դեղնուկը։ Ոչ հազվադեպ նկատվում է նաև դիսպեպտիկ համախտանիշը`
- ախորժակի բացակայություն
- սրտխառնոց
- փսխում
- անտանելիություն ճարպային սննդի և ալկոհոլի նկատմամբ
- լուծ
- քաշի նվազում
«Փոքր» լյարդային անբավարարության համախտանիշը արտահայտվում է`
- քնկոտությամբ
- ստմոքսից կամ աղիներից, երբեմն քթից արնահոսություններով
- անցողիկ դեղնուկով և ասցիտով
Հիվանդության սրացումների ժամանակ հանդես են գալիս նաև «անոթային աստղիկներ», «լյարդային ափեր» և այլն։
Կլինիկան Խմբագրել
Հիվանդության բոլոր ձևերի ժամանակ և հատկապես սրացման շրջանում, լյարդը մեծանում է, շոշափվում է կողաղեղից 5-7 սամտիմետր ցած, չափավոր պնդանում է, դառնում է սուր եզրերով և ցավոտ։ Փայծաղը մեծանում է հազվադեպ։ Արյան շիճուկում ավելանում է բիլիռուբինի, խոլեստերինի, հիմնային ֆոսֆատազայի, լակտատդեհիդրոգենազայի 5-րդ ֆրակցիայի ակտիվությունը չափավոր բարձր է, թիմոլային փորձի տվյալները քիչ բարձր են, սուլեմայինըէ ցածր։ Խիստ խանգարվում է լյարդի արտազատող ֆունկցիան։ Հիվանդության հանդարտման շրջանում, առանձին դեպքերում լյարդի ֆունկցիոնալ հետազոտությունների տվյալները բարելավվում են, ֆերմենտների ակտիվությունը թուլանում է, բայց այնուամենայնիվ մնում է նորմայից շեղված։
Ըստ ընթացքի տարբերում են խրոնիկական ագրեսիվ հեպատիտի սրացումների և հանդարտումների հաջորդումներով և անընդմեջ կրկնվող ձևերը։
- Հաջորդումներով ընթացողի ժամանակ հիբանդությունը տարվա մեջ կարող է կրկնվել մի քանի անգամ և 3-6 ամիս տևողությամբ կլինիկական ընդմիջումներ տալ։ Խրոնիկական ագրեսիվ հեպատիտը համարվում է կայունացած, երբ 1,5-2 տարի կլինիկորեն և բիոքիմիորեն լավացում է առաջանում։
- Անընդմեջ կրկնումներով ընթացող ակտիվ հեպատիտը տարիներ շարունակ կարող է չմեղմանալ կամ կարճատև, մինչև 1 ամիս տևողությամբ հանդարտումներ տալ։
Արտալյարդային երևույթներով զարգացող ագրեսիվ հեպատիտ Խմբագրել
Արտալյարդային երևույթների գերակշռությամբ ընթանում է լյուպոիդ հեպատիտը։ Սա լյարդի ծանր, արագորեն զարգացող հիվանդություն է, որն ուղեկցվում է իմունաբանական զգալի տեղաշարժերով, լյարդային անբավարարության և արտալյարդային այլ արտահայտություններով։ Հիվանդանում են հիմնականում կանայք, 20-30 տարեկան հասակում, երբեմն կլիմաքսի շրջանում (դաշտանադադար)։ Այս հիվանդության դեպքում լյարդի բջիջների ախտահարումը տեղի է ունենում հեպատիտի վիրուսի առաջացրա իմունաբանական տեղաշարժի արդունքում։ Հյուսվածաբանական լյուպոիդ հեպատիտի սկզբնական շրջանը նման է վիրուսային ծանր հեպատիտին, հեպատոցիտները նեկրոզվում են, խանգարվում է լյարդի բլթային կառուցվածքը և զարգանում է հետնեկրոտիկ ցիռոզի նման պատկեր։
Կլինիկան Խմբագրել
Հիվանդության սկիզբը հաճախ բուռն է լինում, ինչպես վիրուսային հեպատիտի ժամանակ, սակայն կարող է նաև սկսվել առանց սկզբնական սուր երևույթների` թուլությանժմբ, ախորժակի բացակայությամբ, որոնց հետագայում միանում է դեղնությունը։ Դիտվում է տենդ, որովայնի ցավեր, հոդացավեր, մաշկի քոր, բազմաձև ցան, լյարդի և փայծաղի մեծացում, ավշահանգույցների ախտահարում, «լյարդային ափեր», «անոթային աստղիկներ», դռներակային ցանցում ճնշման բարձրացում, տղամարդկանց մոտ կնաստինքություն (գինեկոմաստիա)։
Բուժումը Խմբագրել
Խորհուրդ է տրվում կազմակերպել ֆիզիկական և հոգեկան հանգիստ, սրացումների ժամանակ` անկողնային ռեժիմ։ Արգելվում է լյարդի պարենխիմայի վրա ազդող դեղորայքի օգտագործումը։ Նշանակվում են լյարդի բջիջների նյութափոխանակությունը լավացնող միջոցներ։ Ուշ շրջաններում, դռներակային ցանցում ճնշման բարձրացման և ասցիտի զարգացման ժամանակ դրան ավելացվում է ցիռոզների դեպքում նշանակվող սովորական բուժում։
Գրականություն Խմբագրել
- Հ. Բ. Բաղդասարյան– Մարսողական օրգանների հիվանդություններ, Երևան, 1984, 422
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |