Խրիստո Եվտիմով Զլատինսկի (բուլղար․՝ Христо Евтимов Златински, հունվարի 22, 1985(1985-01-22)[1][2], Գոցե Դելչև, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, «Բոտև» (Վրացա) ակումբի և Բուլղարիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Խրիստո Զլատինկսկի
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1985(1985-01-22)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Գոցե Դելչև, Բլագոևգրադի մարզ, Բուլղարիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1997—2003 Բուլղարիա Պիրին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2005 Բուլղարիա Պիրին 56 (5)
2005—2007 Բուլղարիա Լոկոմոտիվ Պլովդիվ 45 (10)
2007—2010 Բուլղարիա Լոկոմոտիվ Սոֆիա 74 (6)
2010—2013 Բուլղարիա Լոկոմոտիվ Պլովդիվ 79 (21)
2013—2015 Բուլղարիա Լուդոգորեց 46 (9)
2015—2018 Ռումինիա Ունիվերսիտատյա 99 (9)
2018—2019 Ռումինիա Ստյաուա (ֆուտբոլային ակումբ, Բուխարեստ) 3 (0)
2019—ներկա Բուլղարիա «Բոտև» (Վրացա) 14 (0)
Ազգային հավաքական
2004—2006 Բուլղարիա Բուլղարիայի երիտասարդական
հավաքական (մինչև 21)
11 (0)
2011—2015 Բուլղարիա Բուլղարիայի ազգային
հավաքական
12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Խրիստո Զլատինսկին ծնվել է Բլագոևգրադի մարզի Գոցե Դելչև քաղաքում, սովորել է տեղի մանկապատանեկան դպրոցում՝ անցնելով բոլոր տարիքային խմբերի թիմերով։ 2001 թվականին Խրիստոն իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Պիրինի» հետ[3][4]։

Չորս տարի խաղալով «Պիրինում»՝ Խրիստոն մասնակցել է Բուլղարիայի առաջնության 56 հանդիպման և դրանցում դարձել է 5 գոլի հեղինակ[3]։

2005 թվականի ամռանը Խրիստո Զլատինսկին տեղափոխվել է Պլովդիվի «Լոկոմոտիվ»։ Երկու տարի այդ ակումբում անցկացնելուց հետո 2007 թվականին նա երկու տարվա պայմանագիր է կնքել Սոֆիայի «Լոկոմոտիվի» հետ[4]։

Սոֆիայի ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Խրիստոն վերադարձել է Պլովդիվ՝ երկու տարվա պայմանագիր կնքելով «Լոկոմոտիվի» հետ[5]։ 2012 թվականի ամռանը, նախագահ Կոկո Դինևի հեռանալուց հետո, ակումբում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով, Զլատինսկին դիտարկում էր մայրաքաղաքի ակումբներից մեկը՝ ԲԿՄԱ կամ «Լևսկի»[6] տեղափոխվելու հնարավորությունը, սակայն մնաց ակումբում ևս մեկ տարի[4]։

«Լուդոգորեց» խմբագրել

Խրիստո Զլատինսկին «Լուդոգորեցին» միացել է 2013 թվականի հունիսի 13-ին[7]։ Հուլիսի 17-ին նա իր նորամուտն է նշել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Սլովակիայի «Սլովանի» դեմ առաջին խաղում, որն ավարտվել է 1-2 հաշվով պարտությամբ։ 2013 թվականի օգոստոսի 6-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի սերբական «Պարտիզանի» դեմ պատասխան խաղում, որն ավարտվել է Ռազգրադի թիմի 1-0 հաշվով հաղթանակով, նա խփել է հաղթական գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը[8][9]։ Երկու խաղում հաղթելով ընդհանուր 3-1 հաշվով՝ նրա ակումբը դուրս է եկել փլեյ-օֆ փուլ, որտեղ զիջել է շվեյցարական «Բազելին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկությունում նրա թիմը հայտնվել է Օդեսայի «Չեռնոմորեցի», Զագրեբի «Դինամոյի» և «ՊՍՎ Էյնդհովեն»-ի հետ նույն խմբում, որտեղ 16 միավորով գրավել է առաջին տեղը՝ չկրելով ոչ մի պարտություն։ «Չեռնոմորեցի» դեմ խաղում Զլատինսկին ակումբին 1-0 հաշվով հաղթանակ է պարգևել՝ խփելով միակ գոլը[10]։ Նա աչքի է ընկել նաև իտալական «Լացիոյի» դեմ 1/16 եզրափակչի խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով[11]։

Խրիստո Զլատինսկին «Լուդոգորեցի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 46 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ[3]։

2015-2018 թվականներին Խրիստոն պաշտպանել է ռումինական «Ունիվերսիտատյա» (Կրայովա) թիմի գույները, որի կազմում անցկացրել է 99 խաղ և խփել 9 գոլ[3]։

2018 թվականին Զլատինսկին տեղափոխվել է ռումինական մեկ այլ թիմ՝ «Ստյաուա», որտեղ մնացել է կես մրցաշրջան՝ մասնակցելով ընդամենը 3 խաղի[3]։

Մի քանի ամիս առանց ակումբի մնալուց հետո՝ Խրիստոն համալրել է «Բոտև» (Վրացա) ակումբի շարքերը[4], որտեղ խաղում է մինչ օրս[3]։

Միջազգային կարիերա խմբագրել

2004-2006 թվականներին Բուլղարիայի երիտասարդական հավաքականում Խրիստոն անցկացրել է 11 հանդիպում։ 2011 թվականի հոկտեմբերի 7-ին Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել ազգային հավաքականում՝ 67-րդ րոպեին փոխարինելով Գեորգի Միլանովին[12]։ Ազգային ընտրանիում Խրիստո Զլատինկսկին 2011-2015 թվականներին ընդհանուր առմամբ մասնակցել է 12 հանդիպման[4]։

Նվաճումներ խմբագրել

«Լուդոգորեց»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Strack-Zimmermann, Benjamin. «Hristo Zlatinski». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Hristo Zlatinski - Player profile 20/21». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
  5. Христо Златински се връща в Локо (Пд) Արխիվացված 2013-10-29 Wayback Machine / FOOTBALL24.BG
  6. Златински между Левски и ЦСКА Արխիվացված 2013-10-29 Wayback Machine / В-к «Труд» от 24 юли 2012
  7. Лудогорец взе Христо Златински(չաշխատող հղում)
  8. «Лудогорец успя да изхвърли Партизан от Шампионската лига». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. Zlatinski sinks Partizan to seal Ludogorets passage, uefa.com
  10. Chernomorets Odessa 0:1 PFC Ludogorets Razgrad, weltfussball.de
  11. Ludogorets come back from dead to down Lazio, uefa.com
  12. Ukraine vs. Bulgarien 3-0, soccerway.com