Բացել գլխավոր ցանկը

Խրիմյան կրթօջախը հիմնադրվել է 2007 թվականին ամերիկահայ բարերարներ՝ Սիլվա և Իռմա Տեր-Ստեփանյանների կողմից Օշականում։ 2000 թվականին նրանք ժամանել են Հայաստան, եկել Օշական, հետո հանդիպել Գարեգին Բ վեհափառի հետ և առաջարկել Սուրբ Մաշտոց եկեղեցու բակում ստեղծել կանաչապատ հայոց այբուբեն։ Այն դարձավ իրականություն և դա հենց հող հանդիսացավ Օշականում հիմնելու այս կրթօջախը։ Նման մի կրթօջախ գործում է նաև Նյու Ջերսիում։

Բովանդակություն

Կրթօջախի առանձնահատկություններըԽմբագրել

Դպրոց ընդունվում են 9-10 տարեկան երեխաները, տեղի հանրակրթական դպրոցի սաները։ Առաջին դասարանում նրանք համարվում են «կարմիր» դասարանի սաներ, հետո հաջորդաբար փոխադրվում են «կապույտ», «նարնջագույն», «Արարատ», «Հայաստան» և «Երևան» դասարաններ։ Դասերը շաբաթական մեկ օր են չորեքշաբթի կամ շաբաթ։ Երեխաները այնտեղ ուսումնասիրում են՝ հայ ղեկավար, բարոյագիտություն, կենցաղագիտություն, ծիսական կենցաղագիտություն, հայը և իր հավատքը, ձեռարվեստ, պար, թատերական արվեստ և էլի այլ առարկաներ։ 2012-2013 ուսումնակ տարվանից նախատեսվում է անց կացնել անգլերենի դասընթացներ։ Դպրոցում ամեն ինչ անվճար է։ Համազգեստը, գրենական պիտույքները բոլորը տրվում են անվճար։ Երեխաները ամեն ամիս ունկնդրում Երևանից հրավիրյալ ճանաչված գիտնականների դասախոսությունները, կազմակերպում բանավեճեր տարատեսակ թեմաների շուրջը և այլն։ Դասերը անց են կացվում Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու դպրատանը։ Կրթօջախի նպատակը լավ մարդ, լավ քաղաքացի և աստվածավախ ղեկավար ձևավորելն է։

 
Մաշտոցի անվան դպրատան շենքը,ուր և գործում է կրթօջախը

Հետաքրքրական փաստեր կրթօջախիցԽմբագրել

  • 2008 թվականի ապրիլի 25-ին կրթօջախի կապույտ(այժմ Արարատ) դասարանի սաները՝ Օշականի հոգևոր հովիվ Տեր Վիգենի հետ միասին կազմակերպեցին միջոցառում նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
  • 2010 թվականի մարտ ամսին կրկին նույն դասարանի սաները կազմակերպեցին Հայ ասպետ հեռուստախաղի իրենց տարբերակը՝ «Խրիմյան ասպետ»։ Մրցույթին մասնակցեցին «կարմիր», «կապույտ», «նարնջագույն» դասարանի սաները։
  • 2011 թվականը ինչպես նաև մյուս տարիները կրթօջախում դիմավորեցին մեծ շուքով ամանորյա միջոցառմամբ։ Այն կազմակերպվեց կրթօջախի սաների միջնորդությամբ։
  • 2012 թվականը դիմավորեցին ամանորյա միջոցառմամբ։ Կազմակերպիչները կրթօջախի թատերական խմբի սաներն էին և խմբի ղեկավար՝ ընկեր Հարությունը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներից մի քանիսը։
  • Հաջորդ միջոցառումը 2012 թվականի մայիսի 26-ին էր։ Նախաձեռնողները փոքրիկներն էին։ Բեմականացվել էին առակներ, որոնք արտահայտում էին հայ մտքի պայծառությունը։
  • Ամեն տարի հունիս ամսին կրթօջախի նարնջագույն դասարանի սաները կատարում են Ազգադրոշմի արարողությունը։ Այն դարձել է ավանդական, արդեն 3-րդ տարին է։
 
Դպրատան շենքը մյուս կողմից

ԱզգադրոշմԽմբագրել

Ազգադրոշմ, Խրիմյան կրթօջախի սաների Կարմիր, Կապույտ, Նարնջագույն դասարաններն ավարտելուց հետո անկացվող արարողություն, անց է կացվում սկսած 2010 թվականից։

Արարողություն կատարվում է այսպես.

Երեխաները ընտրում են իրենց ազգահորն ու ազգամորը։ Ազգահայրերը «Սրբազան հայր, խնդրում եմ օրհնեք իմ ազգասանին և աղոթեք, որ նա արժանանա տիրոջ շնորհներին։ Իմ և իմ ծնողների հսկողության ներքո դառնա հայ եկեղեցու գործուն, խղճմիտ և նրա ավանդույթները պահպանող անդամ, հայության ապագա ինքնավստահ, քաջ, գիտակից և հոգով ու մտքով անկախ զավակ» բառերով դիմում են սրբազան հորը։

Ազգասաները երդվում են հավատարիմ լինել հայ եկեղեցուն, իրենց հայրենիքին և իրենց ծնողներին։ Ազգամայրերը նրանց ուսերին ուսնոց են գցում, դա խորհրդանշում է, որ նրանք արդեն «ավագներ» են։ Արարողության վերջում նրանք արտասանում են «Հավատո հանգանակը»:

Արարողության ավարտին ազգասաները ստանում են վկայագրեր և փոքրիկ խորհրդանշաններ՝ Հայաստանի արծաթյա քարտեզը վրան խաչ։ Ազգադրոշմի արարողությունից հետո կրթօջախում դասընթացները դադարեցվում են մինչև ամառային արձակուրդներնի ավարատը՝ մինչև հաջորդ տարվա սեպտեմբեր ամիս։

2012 թվականի դեկտեմբերի 29-ին կրթօջախի սաները կազմակերպեցին ամանորյա միջոցառում, այն նաև դաստեարակչական բնույթի էր։ Կազմակերպիչները երեխաներն ու ուսուցիչներն էին, որոնց շնորհիվ երեխաների ևս մեկ ամանորյա երազ իրականացավ։ Միջոցառման ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին բաժանեցին նվերներ։

Արտաքին հղումներԽմբագրել